Երրորդ անգամ երկարաձգվել է Իրանի նախագահական ընտրությունների քվեարկության ժամանակը
Իրանի ընտրական հանձնաժողովը երրորդ անգամ երկարաձգել է նախագահական ընտրությունների քվեարկության ժամը: Իրանցիները կարող են քվեարկել մինչև տեղական ժամանակով ժամը 00:00-ն:
«Նախագահական ընտրությունների քվեարկությունը երկարաձգվել է մինչև ժամը 00:00-ն»,- ասել է Իրանի ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Մոհսեն Էսլամին IRIB հեռուստաալիքի եթերում։ Քվեարկության ժամը երկարացվել է երկու անգամ՝ սկզբում ժամը 18:00-ից 20:00-ն, ապա տեղական ժամանակով 22:00-ն: Երրորդ երկարաձգումը, ամենայն հավանականությամբ, կլինի վերջինը, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը։
Քվեարկել ցանկացողների երկար հերթեր են գոյացել ընտրատեղամասերում շոգ օրվանից հետո։ Օրինակ, Իրանի հարավում ջերմաչափը գերազանցել է Ցելսիուսի 46 աստիճանը։ Երկրի կենտրոնում ջերմաստիճանը պահպանվել է 35 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Իրանում արտահերթ նախագահական ընտրությունները մեկնարկել են հունիսի 28-ին տեղական ժամանակով ժամը 08:00-ին: Դրանք տեղի են ունենում մայիսի 19-ին երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան կապակցությամբ։ Նախագահական մրցավազքում չորս քաղաքական գործիչներ են՝ պահպանողականներ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Սաիդ Ջալիլին, Մոստաֆա Փուրմոհամմադին և բարեփոխիչ Մասուդ Պեզեշկիյանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը ստացել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու Վաշինգտոնի հրավերը. ԱԳՆ խոսնակ
Հայաստանն ընդունել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը Հայաստանն ստացել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ գոր...
ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել՝ կոչ անելով Բաքվին ազատել բոլոր հայ գերիներին
ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձև...
Ադրբեջանի միակ խնդիրը ճանապարհը վերցնելն է. նրանք որևէ փաստաթուղթ Հայաստանի հետ չեն ստորագրելու. Սամվել Բաբայան
Ադրբեջանի միակ խնդիրը ճանապարհը վերցնելն է. նրանք որևէ փաստաթուղթ Հայաստանի հետ չեն ստորագրելու: Այս մասին Aysor.am-ին տ...
Եթե լրանում է անձնագրի ժամկետը, այն չի երկարաձգվում ոչ մի դեպքում
«Միգրացիա և քաղաքացիություն իրավաբանական գրասենյակի» տնօրեն Մնացական Բիչախչյանն իրազեկում է․ «Թեև վաղուց կատարվել են օրե...