Բայրամովը պնդել է, թե ՀՀ սահմանադրությունն «անհրաժեշտ է» փոխել
Բաքվում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» գործընթացը։
Ադրբեջանի արտգործնախարարը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի հետ խոսել է նաև Հայաստանի սահմանադրության մասի, մասնավորապես, պնդել է, թե ՀՀ սահմանադրությունն «անհրաժեշտ է» փոխել։
«Ընդգծվել է Հայաստանի Սահմանադրությունում և օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու, Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ «շարունակվող պահանջներից» հրաժարվելու «կարևորությունը»»,- նշված է ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունում։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ից մեկնաբանել են Հայաստանի կողմից Ֆրանսիայից սպառազինություն գնելը
ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը մեկնաբանե...
Եղիշե Կիրակոսյանը պատրաստվում է հրաժարակա՞ն տալ․ գրասենյակից մեկնաբանել են
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գրասենյակից մեկնաբանել են նրա հրաժարականի մտադրության վե...
Ոչ մեկ չի կարող դրա դեմն առնել, երբ դա դառնա հասունացած օրակարգ հանրության համար․ Փաշինյան
Եթե ժողովուրդն ուզենա անել իշխանափոխություն՝ կանի։ Այս մասին «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ հայտարարել է...
Նիկոլ Փաշինյանը` ՀՀ-ն ԵՄ-ին անդամագրվելու համար հանրաքվե անցկացնելու հնարավորության մասին
ԵՍ ԵՄ ամբինոից հայտարարել եմ, որ ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ին մոտ լինել այնքան, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի։ Այս մասին «Ժողո...