Այդպես էլ մենք նրան ճանաչում ենք, այդպես էլ հիշում ենք, այս առումով ոչինչ չի փոխվում․ Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վերջին կադրային փոփոխություններից հետո կասկածներ է հայտնել Եվրամիության հետ ՌԴ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:
«Այս դեպքում մենք խոսում ենք միայն Ռուսաստանի հետ հարաբերությունների թեմայի մասին։ Տիկին ֆոն դեր Լյայենը ԵՄ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորման կողմնակից չէ՝ այդպես էլ մենք նրան ճանաչում ենք, այդպես էլ հիշում ենք։ Այս առումով ոչինչ չի փոխվում», - նշել Է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։
Պեսկովը նաև մեկնաբանել է Կայա Կալասի նշանակումը եվրոդիպլոմատիայի ղեկավարի պաշտոնում: Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Կալլասը նույնպես «մինչ այժմ դիվանագիտական հակումներ չի ցուցաբերել», և հայտնի է «իր բացարձակ անհաշտ և երբեմն նույնիսկ լկտիացած ռուսատյաց հայտարարություններով»։
Պեսկովը նշել է, որ հազիվ թե եվրոպական դիվանագիտությունը ինչ-որ կերպ գործի ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Մոսկվայի և Բրյուսելի միջև հարաբերությունների առումով հեռանկարները ներկայումս վատ են գնահատվում, եզրափակել է նախագահի մամուլի քարտուղարը:
Պեսկովը նաև հայտնել է, որ Ռուսաստանի իշխանությունները հետևում են Ֆրանսիայում նախընտրական քարոզարշավին, որտեղ հունիսի 30-ին կանցկացվեն երկրի խորհրդարանի ընտրությունները: Նա հավելել է, որ ՌԴ-ում ընդունում են, որ քվեարկության արդյունքը հետաքրքրություն է ներկայացնում Կրեմլի համար:
Նմանատիպ հոդվածներ
Ինչպես է Ադրբեջանն արտերկրում ուղղորդված հակաքարոզչություն իրականացնում Ռուբեն Վարդանյանի դեմ
Հեղինակավոր Politico պարբերականը «Շաբաթվա արտառոց լոբբիստական արշավ» խորագրով հրապարակման մեջ բացահայտել է, թե ինչպես է...
Արցախի արխիվի 75%-ը՝ արժեքավոր փաստաթղթերով, մնացել է hակառակnրդի տիրապետության տակ․ mediahub
Նախորդ տարվա սեպտեմբերին տեղի ունեցած պատերազմի և գաղթի ընթացքում, Արցախի պետական արխիվից ոչինչ հնարավոր չի եղել փրկել,...
Զինծառայողը կապ է հաստատել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ․ ՀՀ–ում պետական դավաճանության դեպք է բացահայտվել
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
ՌԴ-ից պատասխանել են Գրիգորյանի հայտարարությանը, թե ՌԴ-ն հանձնել է ԼՂ-ն Ադրբեջանին
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը չի «փոխանցել» Ադրբեջանին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ասածը բացարձա...