ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր շարժման վերջնահանգրվանի լուծումները քաղաքական են, բայց մեր շարժումը երբեք չի կարող լինել քաղաքական. Բագրատ սրբազան
Մեր շարժման տրամաբանությունը լինելու է այն, ինչով մենք սկսել ենք, այսօր հայտարարել է Բագրատ Սրբազանը:
«Վերստին ուզում եմ կրկնել՝ մեր շարժման հիմքը, էությունը, բովանդակությունը բարձր իմաստով հոգևոր է։ Եթե նկարագրելու լինենք տեսակով՝ ազգային ազատագրական է, իսկ վերջնահանգրվանի լուծումները քաղաքական են։
«Շարժումը նաև ստի դեմ է: Մենք գիտենք, որ ստի հայրը սատանան է, ուրեմն, լայն իմաստով, մեր շարժումը չարիքի դեմ է, չարիքի մարմնավորման դեմ է, այն չարիքի, որը վիշապի պես նստած է զուլալ աղբյուրի ակունքին ու ոչ միայն խմում է այդ ջրերը՝ փչացնելով, սպառելով ու ոչնչացնելով, այլև միևնույն ժամանակ ծարվի է մատնում ողջ ժողովրդին։ Այդ չարիքը լինելու է մեր թիրախը, մեր հիմնական թիրախը, այն վերացնելն է լինելու մեր թիրախը, ազատագրությունը»,- ասել է նա:
Ըստ Սրբազանի՝ շարժման քաղաքական լուծումներին, ապա դրա պահանջը, իրենք արդեն դրել են։
«Լուծումները տարաբնույթ են, բայց մեկն է թիրախը՝ ազատագրում չարիքից։ Եվ դա քաղաքական լուծում է։ Մեր պայքարն այդպես է լինելու»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հակաիշխանական շարժում չկա Հայաստանում. Բագրատ սրբազան
Հակաիշխանական շարժում չկա Հայաստանում: Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆրանսուա Օլանդը գնացել է ընտրության առանց փատաթղթերի. նա ստիպված է եղել սպասել ընտրատեղամասի մոտ
Ֆրանսիայում շարունակվում են խորհրդարանական ընտրությունները:Տեղի ԶԼՄ–ների փոխանցմամբ՝ երկրի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լիոնում ցուցարարները բարիկադներ են կառուցում. Փարիզում ցույց է
Լիոնում անկարգություններ են սկսվել՝ ցուցարարները բարիկադներ են կառուցում, հրավառություն են անում, իսկ անվտանգության ուժե...
2 արցախցու բեյսբոլի բիտայով դաժան ծեծի են ենթարկել՝ ճանապարհին կանգնելու և ճանապարհը չզիջելու համար. փաստաբան
Լուսանկարներում Արցախի և միաժամանակ Էստոնիայի ու Հոլանդիայի քաղաքացիներն են, որոնց այսօր Կոմիտասի փողոցում տեղակայված «Ս...