ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բոլիվիայում պետական հեղաշրջման փորձ է եղել
Բոլիվիայում պետական հեղաշրջման փորձ է եղել։
Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն երկրի բնակիչներին կոչ է արել հանդես գալ պետական հեղաշրջման փորձի դեմ այն բանից հետո, երբ զինվորականները փորձել են գրավել նախագահականը։ Փորձը անհաջող է ավարտվել և զինվորները ստիպված են եղել նահանջել․ հայտնի դարձավ Radar Armenia-ին։
«Անհրաժեշտ է, որ Բոլիվիայի ժողովուրդը կազմակերպվի եւ մոբիլիզացվի պետական հեղաշրջման դեմ՝ հանուն ժողովրդավարության։ Մենք չենք կարող թույլ տալ, որ հեղաշրջման փորձերը կրկին խլեն բոլիվիացիների կյանքը»,- ասել է նա։
Գրոհը ղեկավարող Բոլիվիական բանակի գեներալ Խուան Խոսե Սունիգան հայտարարել է, որ զինվորականների նպատակը երկրում ժողովրդավարության վերականգնումն է, ինչպես նաև խոստացել է բանտերից ազատել քաղբանտարկյալներին: «Զինված ուժերը մտադիր են վերակառուցել ժողովրդավարությունը, այն դարձնել իրական ժողովրդավարություն»– ասել է նա՝ նախագահական նստավայրի մոտ՝ զինվորներով ու ութ տանկերով շրջապատված:
Նախագահն ավելի ուշ հայտնել է, որ նոր ռազմական ղեկավարություն է նշանակել։ Բանակի նոր գլխավոր հրամանատար Խոսե Վիլսոն Սանչեսին առաջին հերթին զինվորներին հրաման է տվել նահանջել եւ վերադառնալ իրենց զորամասեր: Դրանից հետո զինվորականները սկսել են լքել Մուրիլոյի հրապարակը։ Բոլիվիայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել։
Բոլիվիայում ձախողված ռազմական հեղաշրջման ղեկավար գեներալ Սունիգային ձերբակալել են։ Սունիգան հարցաքննության ժամանակ հայտարարել է, որ տեղի ունեցածը Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեի հրամանն էր:
Նշենք, որ Հարավային Ամերիկայում գտնվող այս պետության հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատել է դեռ 1992թ, իսկ 2018թ․ Բոլիվիա այց կատարել է ԱԳ փոխնախարարներ Աշոտ Հովակիմյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն ու քաղաքացիները կրկին հեծանիվ են վարել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր վաղ առավոտյան կրկին հեծանիվ է վարել մի խումբ քաղաքացիների հետ։ Նա այդ մասին հայտնել է իր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դիմակավորված անձինք կոտրում են արցախի ներկայացուցչության դռները. իրավիճակը լարված է
Հատուկջոկատայինները կոտրում են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասը: Ենթադրաբար նրանք այնտեղ են ներկայացուցչության տ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հակոբ Արշակյանը մի խումբ պատգամավորների հետ Չինաստանում հեծանիվ է քշում
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը աշխատանքային այցով գտնվում է Չինաստանում։ Նա մի խումբ պատգամավորների հետ հեծանիվ է վարել ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանը շուտով նոր դեսպան կունենա Ռուսաստանում. Ալեն Սիմոնյան
Հայաստանը շուտով նոր դեսպան կունենա Ռուսաստանի Դաշնությունում, այս մասին լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:«Հո...