Թեհրանի քաղաքապետը հանում է թեկնածությունը Իրանի նախագահի ընտրություններից
Իրանի մայրաքաղաք Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին հանել է թեկնածությունը Իրանի նախագահի ընտրություններից՝ հօգուտ երկու այլ պահպանողական թեկնածուների՝ խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Գալիբաֆի եւ հանրապետության Անվտանգության խորհրդում հոգեւոր առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլիի։
«Ես հասա օրենքով սահմանված ժամկետի ամենավերջին, բայց զոհված նախագահ Էբրահիմ Ռաիսիի գծի շարունակումն ավելի կարեւոր է։ Խնդրում եմ Ջալիլիին եւ Գալիբաֆին միավորվել, անպատասխան չթողնել հեղափոխության ուժերի օրինական պահանջները եւ թույլ չտալ, որ Ռոուհանիի երրորդ կառավարություն գոյանա»,- գրել է Զաքանին X-ի իր էջում։
Հասան Ռոուհանին՝ Իրանի նախագահը 2013-2021թթ., պատկանում է բարեփոխիչների թեւին։ Առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիյանը ընտրություններում միակ թեկնածուն է քաղաքական այդ հոսանքից, որոնք տեղի են ունենալու հունիսի 28-ին։
Թեհրանի՝ թեկնածությունը հանած քաղաքապետը հույս է հայտնել, որ թե՛ Ջալիլին, թե՛ Գալիբաֆը հաղթանակի դեպքում «կանցնեն ճշմարտության եւ ժողովրդի իրավունքների կողմը եւ կընտրեն իրենց գործընկերներին նրանցից, ովքեր, ըստ հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի, հավատում են հեղափոխության իդեալներին եւ մարդկանց բարեպաշտությանը»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի փոխնախագահը հանել է թեկնածությունը նախագահական ընտրություններից։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ից մեկնաբանել են Հայաստանի կողմից Ֆրանսիայից սպառազինություն գնելը
ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը մեկնաբանե...
Եղիշե Կիրակոսյանը պատրաստվում է հրաժարակա՞ն տալ․ գրասենյակից մեկնաբանել են
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գրասենյակից մեկնաբանել են նրա հրաժարականի մտադրության վե...
Ոչ մեկ չի կարող դրա դեմն առնել, երբ դա դառնա հասունացած օրակարգ հանրության համար․ Փաշինյան
Եթե ժողովուրդն ուզենա անել իշխանափոխություն՝ կանի։ Այս մասին «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ հայտարարել է...
Նիկոլ Փաշինյանը` ՀՀ-ն ԵՄ-ին անդամագրվելու համար հանրաքվե անցկացնելու հնարավորության մասին
ԵՍ ԵՄ ամբինոից հայտարարել եմ, որ ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ին մոտ լինել այնքան, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի։ Այս մասին «Ժողո...