Ինչ վերաբերում է ՌԴ-ի խանդին, ապա պետք էր պաշտպանել դաշնակիցներին․ Ալեն Սիմոնյան

Հարավային Կովկասի անվտանգությունը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը, Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների հետագա զարգացումն այն հիմնական թեմաներն են, որոնք այսօր Ռիգայում քննարկել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Լատվիայի իր գործընկեր Դաիգա Միերինայի հետ։ Այս մասին գրում է rus.lsm.lv-ն:


«Մենք խոսեցինք այն մասին, որ Հայաստանը գնում է դեպի Եվրամիություն։ Եվ դրա համար նա ցանկանում է լքել Ռուսաստանի գլխավորած ՀԱՊԿ-ը։ Հայաստանը նաև մեզ տեղեկացրել է, որ ռուս զինվորականներն աստիճանաբար հեռանում են երկրից»,- պատմել է Դաիգա Միերիան։


Նա հավելել է, որ Լատվիան աջակցում է Հայաստանի ուղուն դեպի Եվրոպա։ Սեյմի խոսնակը նշել է, որ Հայաստանը տեսնում է ժողովրդավարական երկրների միասնական ընտանիքում։


«Այն, ինչ տեղի է ունենում մեր տարածաշրջանում, նույն պատմությունն է, ինչ Ուկրաինայում։ Պարզապես գործող անձինք մի փոքր այլ են: Մեզ անհրաժեշտ է աջակցություն ՝ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար։ Մենք ոչ մի տարածքային պահանջ չունենք մեր հարևանների նկատմամբ։ Այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է, Ադրբեջանի կառավարության մոտ խաղաղություն հաստատելու ցանկությունն առաջացնելն է։ Եվ դրանում մեզ անհրաժեշտ է և՛ Լատվիայի, և՛ եվրոպական մյուս գործընկերների օգնությունը։ Մենք կիսում ենք Լատվիայի և ԵՄ անդամների արժեքները, ուստի մեզ աջակցություն է պետք Եվրամիության ընտանիքի լիարժեք անդամ դառնալու համար», - հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:


Հարցին՝ ի՞նչպիսին կարող է լինել Ռուսաստանի արձագանքը, եթե Հայաստանը անդամակցի ԵՄ-ին, Ալեն Սիմոնյանը պատասխանել է․ «Ինչ վերաբերում է ՌԴ-ի խանդին, ապա պետք էր լինել լավ գործընկեր, պաշտպանել դաշնակիցներին եւ ազնիվ լինել գործընկերոջ հետ, նույնիսկ եթե այդ գործընկերը փոքր է։ Մեր հասարակությունն ունի որոշում ՝ լինել Եվրամիության մաս։ Մի քանի օր առաջ մեր խորհրդարանում քննարկում էր ՝ հանրաքվեի մասին, որպեսզի Հայաստանը դառնա ԵՄ անդամ։ Ես կարծում եմ, որ մոտ ապագայում մի օր մենք կունենանք այս հանրաքվեն, և ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը կասի ՝ այո», - ասել է Ալեն Սիմոնյանը։



Քաղաքականություն