Գալանտը սպառնում է․ Իսրայելը կարող է Լիբանանը վերադարձնել քարե դար
Իսրայելը հայտարարել է, որ չի ցանկանում պատերազմ Լիբանանում, բայց կարող է իր հարևանին «վերադարձնել քարե դար»։ Վաշինգտոնում լրագրողներին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, գրում է aljazeera.com-ը։
«Մենք պատերազմ չենք ուզում, բայց պատրաստվում ենք յուրաքանչյուր սցենարի: «Հեզբոլլահ»-ը շատ լավ հասկանում է, որ մենք կարող ենք հսկայական վնաս հասցնել Լիբանանին, եթե պատերազմ սկսվի: Իսրայելը կարող է Լիբանանը վերադարձնել քարե դար, բայց մենք չենք ուզում դա անել», - ասել է Գալանտը։
Նշենք, որ երկու երկրի սահմանին իսրայելական ուժերի և լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման միջև գրեթե ամենօրյա ռեժիմով փոխհրաձգություն է տեղի ունենում հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածում իսրայելապաղեստինյան հակամարտության բռնկումից հետո:
Նոր պատերազմի մտավախությունն աճել է այս ամիս, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը պատրաստվում է «շատ լարված գործողության» Լիբանանի հետ սահմանին։ «Հեզբոլլահ»-ի ղեկավար Հասան Նասրալլան, իր հերթին սպառնացել է «առանց զսպման, առանց կանոնների և սահմանների» պատերազմով՝ Լիբանանի դեմ իսրայելական խոշոր հարձակման դեպքում:
Նմանատիպ հոդվածներ
Եղիշե Կիրակոսյանը պատրաստվում է հրաժարակա՞ն տալ․ գրասենյակից մեկնաբանել են
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գրասենյակից մեկնաբանել են նրա հրաժարականի մտադրության վե...
ԱՄՆ-ից մեկնաբանել են Հայաստանի կողմից Ֆրանսիայից սպառազինություն գնելը
ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը մեկնաբանե...
Ոչ մեկ չի կարող դրա դեմն առնել, երբ դա դառնա հասունացած օրակարգ հանրության համար․ Փաշինյան
Եթե ժողովուրդն ուզենա անել իշխանափոխություն՝ կանի։ Այս մասին «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ հայտարարել է...
Նիկոլ Փաշինյանը` ՀՀ-ն ԵՄ-ին անդամագրվելու համար հանրաքվե անցկացնելու հնարավորության մասին
ԵՍ ԵՄ ամբինոից հայտարարել եմ, որ ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ին մոտ լինել այնքան, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի։ Այս մասին «Ժողո...