Դադարեցնել միջուկային շանտաժն ու սպառնալիքները․ Չինաստանը ՆԱՏՕ-ին կոչ է արել
ՆԱՏՕ-ն մեծացնում է միջուկային սպառազինությունների մրցավազքի և միջուկային հակամարտությունների ռիսկը, դա կբերի միջազգային հանրության դիմադրությանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՉԺՀ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցյանը:
«ՆԱՏՕ - ն անտեսում է փաստերը և ուռճացնում գոյություն չունեցող չինական միջուկային սպառնալիքը, Չինաստանը կտրականապես դեմ է դրան», - ասել է Ու Ցյանը:
Նա նշել է, որ «վերջին տարիներին ՆԱՏՕ-ն մշտապես բարձրացնում է միջուկային զենքի դերը Հավաքական անվտանգության քաղաքականության մեջ, ամրապնդում է «միջուկային զենքի համատեղ օգտագործման» մեխանիզմը, արդիականացնում Է միջուկային զենքը, որը ԱՄՆ-ի կողմից տեղակայված է ՆԱՏՕ-ի երկրներում, մեծացնում է միջուկային սպառազինությունների մրցավազքի և միջուկային հակամարտությունների ռիսկը, ինչն անպայման կբերի միջազգային հանրության դիմադրությանը»:
«Մենք պահանջում ենք, որ ՆԱՏՕ-ն դադարեցնի կեղծ տեղեկատվության տարածումը, դադարեցնի միջուկային շանտաժն ու սպառնալիքները։ Պետք չէ ավելի ու ավելի սխալ ճանապարհով գնալ», - ընդգծել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ից մեկնաբանել են Հայաստանի կողմից Ֆրանսիայից սպառազինություն գնելը
ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը մեկնաբանե...
Եղիշե Կիրակոսյանը պատրաստվում է հրաժարակա՞ն տալ․ գրասենյակից մեկնաբանել են
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գրասենյակից մեկնաբանել են նրա հրաժարականի մտադրության վե...
Ոչ մեկ չի կարող դրա դեմն առնել, երբ դա դառնա հասունացած օրակարգ հանրության համար․ Փաշինյան
Եթե ժողովուրդն ուզենա անել իշխանափոխություն՝ կանի։ Այս մասին «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ հայտարարել է...
Նիկոլ Փաշինյանը` ՀՀ-ն ԵՄ-ին անդամագրվելու համար հանրաքվե անցկացնելու հնարավորության մասին
ԵՍ ԵՄ ամբինոից հայտարարել եմ, որ ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ին մոտ լինել այնքան, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի։ Այս մասին «Ժողո...