ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են Ավստրալիայում դիմավորել Ջուլիան Ասանժին
«WikiLeaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հասել է Կանբերա (Ավստրալիա)։ Նրան դիմավորել են ծափերով։
Իջնելով սանդուղքից՝ Ասանժն առաջին հերթին գրկել է կնոջն ու հորը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ասանժի գործը պաշտոնապես կարճվել է, նա ամերիկյան դատարանից դուրս է եկել որպես ազատ քաղաքացի։
Հիշեցնենք` հունիսի 24-ին Լոնդոնի դատարանը որոշեց գրավի դիմաց ազատ արձակել Ասանժին «Բելմարշ» բանտից, որտեղ նա անցկացրել էր 1901 օր։
Ասանժը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց՝ հիմնելով «WikiLeaks» կայքը, որտեղ հրապարակվել են հարյուրհազարավոր գաղտնի նյութեր, այդ թվում, օրինակ, Բաղդադում ամերիկյան ուղղաթիռի հարձակման հետևանքով խաղաղ բնակիչների զոհվելու տեսագրությունը:
Ասանժին ԱՄՆ-ում սպառնում էր 175 տարվա ազատազրկում` երկրի պատմության ընթացքում ամենամեծ քանակով գաղտնի տեղեկատվության բացահայտման մեղադրանքով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շիրակի մարզպետն արձագանքել է, թե ինչպե՞ս է ստացվել, որ ինքն ամենահարուստ մարզպետն է
Ես ունեմ մեկ բնակարան Գյումրիում, Զորակերտ գյուղում հորիցս ժառանգած մեկ տուն է՝ մեր անասնաֆերմային հարակից, որտեղ ապրում...
ԱՄՆ-ից մեկնաբանել են Հայաստանի կողմից Ֆրանսիայից սպառազինություն գնելը
ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը մեկնաբանե...
Եղիշե Կիրակոսյանը պատրաստվում է հրաժարակա՞ն տալ․ գրասենյակից մեկնաբանել են
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գրասենյակից մեկնաբանել են նրա հրաժարականի մտադրության վե...
Հայաստանի վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին առաջարկ է արել
Վերջին շրջանում Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկատվություն է տարածում, թե Հայաստա...