ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հակառակորդն ակտիվ գործողությունների՞ է գնում․ ՊՆ փոխնախարաը պատասխանում է
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը լրագրողների որևէ հարցի հստակ պատասխան այսօր չտվեց։
Ասաց, թե ցանկացած տեղեկություն ՊՆ լրատվականը շատ օպերատիվ հաղորդում է։
Լրագրողի դիտարկմանը, որ հակառակորդն ակտիվացել է՝ նա արձագանքեց. «Դուք ի՞նչ գիտեք, որ ակտիվ գործողությունների է գնում»։
«Իրականությանը ոչ համապատասխանող տվյալներ է անընդհատ տարածում, որի վերաբերյալ ՊՆ-ն հանդես է գալիս հայտարարությամբ։ Եթե որևէ խնդիր ծագի՝ մենք պարբերաբար տեղեկատվություն տրամադրում ենք, ընդ որում՝ տրամադրում ենք ստուգված տեղեկություն»,- նշեց Սարգսյանը։
Իսկ թե ի՞նչ իրավիճակ է այս պահին սահմանին՝ փոխնախարարն ասաց՝ եթե սահմանին անհանգիստ իրավիճակ լինի՝ ՊՆ լրատվականը տեղեկատվություն կտարածի։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն ու քաղաքացիները կրկին հեծանիվ են վարել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր վաղ առավոտյան կրկին հեծանիվ է վարել մի խումբ քաղաքացիների հետ։ Նա այդ մասին հայտնել է իր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դիմակավորված անձինք կոտրում են արցախի ներկայացուցչության դռները. իրավիճակը լարված է
Հատուկջոկատայինները կոտրում են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասը: Ենթադրաբար նրանք այնտեղ են ներկայացուցչության տ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հակոբ Արշակյանը մի խումբ պատգամավորների հետ Չինաստանում հեծանիվ է քշում
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը աշխատանքային այցով գտնվում է Չինաստանում։ Նա մի խումբ պատգամավորների հետ հեծանիվ է վարել ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինձ դավաճան են ասում, ես այնքան համոզված եմ, որ ճիշտ բան եմ անում. Փաշինյան
Մաքառումների ժամանակն ավարտվել է, եկել է ապրելու ժամանակը, Սյունիքում այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Ա...