ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանն աղետի գոտի է դարձել․ Իզաբելլա Աբգարյան
Երևանն աղետի գոտի է դարձել, գերակշիռ մասը գիշերային ժամերին ջուր չունի։ Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն անդրադարձել է մայրաքաղաքում ջրի որակի ու ջրամատակարարման խնդրին, էլեկտրաէներգիայի տատանումներին։
Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն առաջարկել է քաղաքապետարան հրավիրել ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչներին՝ քննարկելու հարցերը. «Կներեք, բայց այսպես իրոք անհնար է դարձել․ Երևանը ոչ թե մայրաքաղաքին հարիր ծառայություններ է ստանում, այլ՝ ծայրագավառին»։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ Աբգարյանի առաջարկն ընդունելի է. «Ջրի որակի հետ կապված բազմաթիվ հարցեր բարձրաձայնվել են դեռ նախորդ տարվանից, մասնավորապես, Էրեբունում։ Այս տարի, իհարկե, այս սեզոնին բարելավվել է ջրի որակը, բայց, այնուամենայնիվ, մնում է վատորակ։ Կան բացատրություններ, հիմնավորումներ, թե ինչու է այդպես, բայց, կարծում եմ, հավելյալ քննարկումն ավագանու մակարդակով չի խանգարի»։
Քաղաքապետն առաջարկեց կազմակերպել նման հանդիպում՝ հրավիրելով նաև ՀԾԿՀ ներկայացուցիչների։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն ու քաղաքացիները կրկին հեծանիվ են վարել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր վաղ առավոտյան կրկին հեծանիվ է վարել մի խումբ քաղաքացիների հետ։ Նա այդ մասին հայտնել է իր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դիմակավորված անձինք կոտրում են արցախի ներկայացուցչության դռները. իրավիճակը լարված է
Հատուկջոկատայինները կոտրում են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասը: Ենթադրաբար նրանք այնտեղ են ներկայացուցչության տ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հակոբ Արշակյանը մի խումբ պատգամավորների հետ Չինաստանում հեծանիվ է քշում
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը աշխատանքային այցով գտնվում է Չինաստանում։ Նա մի խումբ պատգամավորների հետ հեծանիվ է վարել ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինձ դավաճան են ասում, ես այնքան համոզված եմ, որ ճիշտ բան եմ անում. Փաշինյան
Մաքառումների ժամանակն ավարտվել է, եկել է ապրելու ժամանակը, Սյունիքում այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Ա...