Պեսկովը պատասխանել Է Թրամփի խորհրդականների ծրագրի մասին հարցին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Reuters գործակալությանը հայտնել է, որ Մոսկվան պետք է ծանոթանա Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականների ծրագրի մանրամասներին՝ այն գնահատելու համար:
Գործակալությունը հաղորդել Է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները նրա վերընտրվելու դեպքում ներկայացրել են Ուկրաինային Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների դրդելու ծրագիր, որից հրաժարվելու դեպքում ԱՄՆ-ի կողմից ռազմական աջակցությունը կդադարի:
«Ցանկացած ծրագրի արժեքը կայանում է նրբությունների և տեղում գործերի իրական վիճակը հաշվի առնելու մեջ։ Մենք չգիտենք, թե կոնկրետ ինչ ծրագրի մասին է խոսքը, կամ ինչ է շարադրված դրանում: Մենք բաց ենք մնում բանակցությունների համար, և պլանը գնահատելու համար նախ պետք է ծանոթանանք դրան», - ասել Է Պեսկովը։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս հանդես է եկել խաղաղ առաջարկներով, որոնք «չեն ընդունվել կամ Արևմուտքի, կամ հենց ուկրաինացիների կողմից»:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը պատրաստվում է ռազմական էսկալացիայի․ ֆրանսիայում Մակրոնին կոչ են արել զորքեր ուղարկել ՀՀ․ ԶԼՄ
Ֆրանսիացի մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ բաց նամակ են ստորագրել՝ նախագահ Էմանուել Մակրոնին կոչ անելով խաղաղապ...
Հայաստանի վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին առաջարկ է արել
Վերջին շրջանում Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկատվություն է տարածում, թե Հայաստա...
Պաղեստինի ԱԳՆ-ն անդրադարձել է իրենց պետությունը ճանաչելու մասին Հայաստանի հայտարարությունը
Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Պաղեստինը որպես անկախ պետություն...
Բելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել հայկական կողմին
Բելառուսի ԱԳՆ-ն նոտա է փոխանցել հայկական կողմին:Այսօր Մինսկում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների հետ երկկողմ համագործակցության...