Մակրոնն ասել է` արդյոք պատրաստ է Պուտինի հետ երկխոսության
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կշարունակեր երկխոսությունն իր ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ես կշարունակեի երկխոսությունը Վլադիմիր Պուտինի հետ: Ոչ, վերջին ամիսներին մենք չենք շփվում, բայց ես չեմ բացառում զրույցի հնարավորությունն այս կամ այն թեմայի շուրջ» - ասել է Մակրոնը Generation Do It Yourself-ի փոդքաստում::
Մակրոնը նշել է, որ հավատում է երկխոսության ուժին:
«Լիովին անկեղծ եմ ասում՝ կարծում եմ, որ միշտ կարևոր է շարունակել երկխոսությունը», - ասել է նախագահը և հավելել, որ ՌԴ նախագահի հետ կքննարկեր, մասնավորապես, ատոմային էլեկտրակայանների թեման՝ չպարզաբանելով, թե կոնկրետ ինչ նկատի ունի։
Պուտինն ավելի վաղ հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է փոխգործակցելու Փարիզի հետ, եթե ֆրանսիական կողմը նման ձգտում ունենա։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը պատրաստվում է ռազմական էսկալացիայի․ ֆրանսիայում Մակրոնին կոչ են արել զորքեր ուղարկել ՀՀ․ ԶԼՄ
Ֆրանսիացի մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ բաց նամակ են ստորագրել՝ նախագահ Էմանուել Մակրոնին կոչ անելով խաղաղապ...
Հայաստանի վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին առաջարկ է արել
Վերջին շրջանում Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկատվություն է տարածում, թե Հայաստա...
Պաղեստինի ԱԳՆ-ն անդրադարձել է իրենց պետությունը ճանաչելու մասին Հայաստանի հայտարարությունը
Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Պաղեստինը որպես անկախ պետություն...
Բելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել հայկական կողմին
Բելառուսի ԱԳՆ-ն նոտա է փոխանցել հայկական կողմին:Այսօր Մինսկում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների հետ երկկողմ համագործակցության...