ՀՀ-ն պոկվո՞ւմ է հետխորհրդային երկրների հետ իր դաշնակցությունից, թե ոչ. հարց` Ալեքսանյանին
Մենք խորացնում ենք մեր հարաբերությունները հավաքական Արեւմուտքի հետ, ու դա առավել քան տեսանելի է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Հայաստանը որեւէ քայլ անելուց, որեւէ փաստաթուղթ ստորագրելուց կամ չստորագրելուց առաջ մի քանի անգամ է մտածում եւ փորձում է բալանսավորել Հայաստանի բոլոր պետական շահերը՝ բոլոր դրվագներով: Մեզ համար հստակ է, որ շարժվում ենք ճիշտ ուղղությամբ, Հայաստանը տանում ենք ճիշտ ուղությամբ, դեպի անկախ եւ ինքնիշխան Հայաստան»,-ասել է նա:
Հարցին, Ի վերջո, Հայաստանը պոկվո՞ւմ է հետխորհրդային երկրների հետ իր դաշնակցությունից, թե ոչ, ՔՊ-ական պատգամավորը պատասխանել է.
«Բելառուսի հետ կապված վերջին օրերին շատ ավելի պարզ է ամեն ինչ ասվել, քան երբեւէ: Այն, ինչ խոսել է Բելառուսի նախագահը, դա ուղղակի… ճիշտ բառը չեմ գտնում ասելու: Գտնվել դաշնակցային բլոկում մի երկրի հետ, ու նրա թշնամու հետ պլանավորել հարձակում տվյալ երկրի վրա, նրան մատակարարել զենք, բարոյականության, արժանապատվության ոչ մի նորմի սահմանի շրջանակի մեջ չի տեղավորվում: Այո, Արարատ Միրզոյանը հանդիպել է Տիխանովսկայայի հետ ու շատ լավ է արել, կարելի է ավելի շատ հանդիպել: Չեմ բացառում նրան Հայաստան հրավիրելը: Նա առնվազն հայտարարություն չի արել, որ Ալիեւի հետ քննարկում էր, թե ինչպես պետք է պլանավորել պատերազմը, ինչպես էին երազում Ադրբեջանը հաղթանակի մասին եւ դա կայացավ: Տիխանովսկայան նման հայտարարություններ չի արել՝ ի տարբերություն Լուկաշենկոյի»:
Դիտարկմանը, որ իշխանությունները անուղղակի հայտարարում են, որ Ռուսաստանն էլ նման քայլեր արել է, Ալեքսանյանն ասել է.
«Ռուսաստանը հանդիսացել է Ադրբեջանի զենքի թիվ մեկ մատակարարը մինչեւ պատերազմը: Իսկ այն, որ մեր որոշ դաշնակիցներ իրենց պահել են թշնամու պես, դա մեր ժողովուրդը շատ լավ տեսել է ու գնահատել է»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին առաջարկ է արել
Վերջին շրջանում Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկատվություն է տարածում, թե Հայաստա...
Եղիշե Կիրակոսյանը պատրաստվում է հրաժարակա՞ն տալ․ գրասենյակից մեկնաբանել են
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գրասենյակից մեկնաբանել են նրա հրաժարականի մտադրության վե...
Ադրբեջանը պատրաստվում է ռազմական էսկալացիայի․ ֆրանսիայում Մակրոնին կոչ են արել զորքեր ուղարկել ՀՀ․ ԶԼՄ
Ֆրանսիացի մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ բաց նամակ են ստորագրել՝ նախագահ Էմանուել Մակրոնին կոչ անելով խաղաղապ...
ԱՄՆ-ից մեկնաբանել են Հայաստանի կողմից Ֆրանսիայից սպառազինություն գնելը
ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը մեկնաբանե...