ԵՄ-ն սկսել է Ուկրաինայի հետ Միությանն անդամակցելու բանակցությունները
Երեքշաբթի Լյուքսեմբուրգում տեղի է ունենում նախարարների մակարդակով միջկառավարական համաժողով՝ նվիրված Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկին։
«Բանակցությունները միտված են ապահովելու Ուկրաինայի կողմից Եվրամիության իրավական ձեռքբերումների լիարժեք կիրառմանը»,- համաժողովը բացելով՝ ասել է ԵՄ Խորհրդում Բելգիայի նախագահության արտաքին գործերի նախարար Այա Լաբիբը։
Նա պարզաբանել է, որ իր ելույթը ներկայացնում է Եվրամիության դիրքորոշումը։
Բելգիայի ԱԳՆ ղեկավարը, նշելով բանակցությունների ընթացքում սպասվող խնդիրները, մասնավորապես մատնանշել է դատաիրավական բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը, ազգային փոքրամասնությունների պաշտպանությունը և խտրականության բացառումը։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը երեքշաբթի ողջունել է Ուկրաինայի և Մոլդովայի հետ միջկառավարական համաժողովների անցկացումը, բայց միևնույն ժամանակ ընդգծել է, որ «սա երկար գործընթացի սկիզբ է»։
«Չնայած այսօր մենք նշում ենք կարևոր առաջընթացը, մենք պետք է նաև գիտակցենք, որ ապագա ուղին կպահանջի շարունակական ջանքեր, նվիրվածություն և հետագա նշանակալի բարեփոխումներ», - ասաց Եվրոպական խորհրդի ղեկավարը:
ԵՄ Խորհրդի Բելգիայի նախագահությունն իր ծրագրում հայտնել է, որ եվրոպական կողմը համաժողովում Կիևին կներկայացնի «միասնական կառույց, որը սահմանում է անդամակցության բանակցությունների հիմնական ուղղություններն ու սկզբունքները»։
Նմանատիպ հոդվածներ
2 արցախցու բեյսբոլի բիտայով դաժան ծեծի են ենթարկել՝ ճանապարհին կանգնելու և ճանապարհը չզիջելու համար. փաստաբան
Լուսանկարներում Արցախի և միաժամանակ Էստոնիայի ու Հոլանդիայի քաղաքացիներն են, որոնց այսօր Կոմիտասի փողոցում տեղակայված «Ս...
ԱՄՆ Պետդեպը մտահոգված է Հարավչինական ծովում ստեղծված իրավիճակից
ԱՄՆ պետքարտուղարի Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի հարցերով օգնական Դանիել Քրիթենբրինքը շաբաթ օրը հայտարարել է, որ իրավ...
Եղել են խնդիրներ ԱԱԾ տնօրենի, փոխվարչապետերի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ. Վահան Քերոբյան
Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներն աշխատել են թե՛ ազնիվ, թե՛ անկաշառ։ Նրանք փորձել են այնպես անել, որ այն ծրագրային...
Էրդողանը Պուտինին հայտնել է, թե դեմ է տարածաշրջանում բոլոր հակամարտություններին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Դաղստանում տեղի ունեցած ահա...