ԱՊՀ-ում գնահատել են կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու ռիսկերը
ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ Հայաստանի՝ Համագործակցությունից դուրս գալու ռիսկեր չի տեսնում։
Նա նշել է. «Մյուս կողմից, նկատում ենք Արևմուտքի հսկայական ճնշումը հայ գործընկերների վրա, որոնք դրդում են որոշ դեպքերում հակառուսական դիրքորոշում որդեգրել կամ դադարեցնել համագործակցությունը ԱՊՀ շրջանակներում։ Մեծ ափսոսանքով եմ արձանագրում, որ ԱՊՀ շատ համաժողովներին Հայաստանը վերջին շրջանում դադարել է մասնակցել։ Իմ կարծիքով՝ դա վատ է ԱՊՀ-ի համար։ Բայց շատ փորձագետներ խոստովանում են, որ դա վատ է նաև Հայաստանի համար»:
Գլխավոր քարտուղարը եզրաակել է. «Այն երկրները, որոնք գործում են հակառակ ուղղությամբ, իրենք իրենց են վնաս հասցնում»:
ՌԴ կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը ավելի վաղ հայտարարել էր, որ տնտեսության տեսանկյունից Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ կապերի զարգացմամբ: Նրա խոսքով՝ պետությունների առեւտրատնտեսական շփումները շատ ինտենսիվ են զարգանում, ապրանքաշրջանառության բազմակի աճ կա, որը կազմել է 3,7 մլրդ դոլար (323 մլրդ ռուբլի):
Նմանատիպ հոդվածներ
Եղիշե Կիրակոսյանը պատրաստվում է հրաժարակա՞ն տալ․ գրասենյակից մեկնաբանել են
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գրասենյակից մեկնաբանել են նրա հրաժարականի մտադրության վե...
Ադրբեջանը պատրաստվում է ռազմական էսկալացիայի․ ֆրանսիայում Մակրոնին կոչ են արել զորքեր ուղարկել ՀՀ․ ԶԼՄ
Ֆրանսիացի մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ բաց նամակ են ստորագրել՝ նախագահ Էմանուել Մակրոնին կոչ անելով խաղաղապ...
Հայաստանի վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին առաջարկ է արել
Վերջին շրջանում Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկատվություն է տարածում, թե Հայաստա...
ԱՄՆ-ից մեկնաբանել են Հայաստանի կողմից Ֆրանսիայից սպառազինություն գնելը
ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը մեկնաբանե...