Ալի Բաղերի Քանին` հարևանների հետ Թեհրանի գործակցության մասին
Թեհրանը կշարունակի բարելավել հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ՝ Ասիական համագործակցության երկխոսության 19-րդ նախարարական հանդիպման շրջանակում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին։
Նիստին մասնակցել են 41 օտարերկրյա պատվիրակություններ, այդ թվում՝ ասիական երկրների արտաքին գործերի նախարարներ ու ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների գլխավոր քարտուղարներ:
Նա հիշեցրել է, որ այժմ Թեհրանը զարգացնում է հարաբերությունները, մասնավորապես, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Բահրեյնի հետ:
«Տարածաշրջանային երկրները որքան շատ գործակցեն տարբեր ոլորտներում, այնքան արտաքին ուժերն ավելի քիչ կմիջամտեն: Հարևանների հետ Թեհրանի գործակցությունը կարող է ապահովել Իրանի և տարածաշրջանի ժողովրդի շահերը»,- հավելել է Ալի Բաղերին։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին առաջարկ է արել
Վերջին շրջանում Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկատվություն է տարածում, թե Հայաստա...
Եղիշե Կիրակոսյանը պատրաստվում է հրաժարակա՞ն տալ․ գրասենյակից մեկնաբանել են
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գրասենյակից մեկնաբանել են նրա հրաժարականի մտադրության վե...
Ադրբեջանը պատրաստվում է ռազմական էսկալացիայի․ ֆրանսիայում Մակրոնին կոչ են արել զորքեր ուղարկել ՀՀ․ ԶԼՄ
Ֆրանսիացի մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ բաց նամակ են ստորագրել՝ նախագահ Էմանուել Մակրոնին կոչ անելով խաղաղապ...
ԱՄՆ-ից մեկնաբանել են Հայաստանի կողմից Ֆրանսիայից սպառազինություն գնելը
ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը մեկնաբանե...