Ռուսաստանը միջոցներ կձեռնարկի Ուկրաինայի զինված ուժերին էներգետիկ օբյեկտների վրա հարձակվելու հնարավորությունից զրկելու համար. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը միջոցներ կձեռնարկի Ուկրաինային էներգետիկ օբյեկտների վրա հարձակվելու հնարավորությունից զրկելու համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Էներգոդարի հերթական գնդակոծության ֆոնին։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի Զինված ուժերի համակարգված հարձակումները Զապորոժիեի ատոմակայանի և այլ էներգետիկ օբյեկտների վրա վկայում են երկրի տնտեսությանը վնաս հասցնելու և տեխնածին վթարների ռիսկի մասին, որոնք կարող են վտանգել աշխարհամասի ողջ միջուկային անվտանգությունը։
«Գիտակցելով Զելենսկու ռեժիմի բանակցելու լիակատար անկարողությունը՝ մեր երկիրը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները դրա դեմ՝ Կիևի ռեժիմին նման հարձակումներ իրականացնելու հնարավորությունից զրկելու համար», - ասել է դիվանագետը։
Նախկինում Զապորոժիե ԱԷԿ-ի ենթակառուցվածքային օբյեկտների գործունեությունը խաթարվել էր «Ռադուգա» ենթակայանի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
2 արցախցու բեյսբոլի բիտայով դաժան ծեծի են ենթարկել՝ ճանապարհին կանգնելու և ճանապարհը չզիջելու համար. փաստաբան
Լուսանկարներում Արցախի և միաժամանակ Էստոնիայի ու Հոլանդիայի քաղաքացիներն են, որոնց այսօր Կոմիտասի փողոցում տեղակայված «Ս...
ԱՄՆ Պետդեպը մտահոգված է Հարավչինական ծովում ստեղծված իրավիճակից
ԱՄՆ պետքարտուղարի Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի հարցերով օգնական Դանիել Քրիթենբրինքը շաբաթ օրը հայտարարել է, որ իրավ...
Ինչպես Արցախի ղեկավարները հայտնվեցին Բաքվի բանտում․ Սամվել Բաբայանը մանրամասներ է ներկայացնում
Արցախի ղեկավարությունը ձերբակալվել է հոկտեմբերի 3-ին․ Արցախում մարդ չկար։ Այս մասին Aysor. am-ին տված հարցազրույցում ասե...
Հրապարակվել են գաղտնի նամակներ Բելառուսի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցությունից
«Հետքի» ձեռքի տակ են հայտնվել Բելառուսի եւ Ադրբեջանի ռազմական համագործակցության վերաբերյալ վերջին տարիների մի շարք գաղտն...