ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փոքր երկրներին ձեռնտու է լինել ԵՄ անդամ, քիչ են տալիս ու շատ ստանում. Արման Եղոյան

Եվրոպական ինտերգրումը մեկ քայլանի գործողություն չի, նույնիսկ մի քանի քայլանի գործողություն չի. ԱԺ-ում ՀՀ–ի` ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու մասին լսումների ժամանակ հայտարարեց Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։


«Նույնիսկ մի գծի վրա բազամթիվ քայլերից բաղկացած գործողություն չի, այլ բազամթիվ չափումներում գտնվող բազմաթիվ գծերից բաղկացած գործողություն է, որոնց մեջ կան բազմաթիվ առաձին վերցրած քայլեր»,-ասաց նա։


Ըստ Եղոյանի՝ այստեղ հարց դրված չէ՝ լավ է լինել ԵՄ անդամ, թե լավ չի. «Այդ հարցի պատասխանը պարզ է՝ լավ է լինել ԵՄ անդամ, որովհետև փոքր պետությունները համեմատաբար քիչ տալով շատ ստանում են։ Այդ մեծ պետություններն են, որ նման հարցեր տալիս են իրենց։ Փաստը ցույց է տվել, որ փոքր երկրները ԵՄ անդամակցությունից հետո թռիչքաձև աճ են գրանցել»։


Ըստ նրա՝ հարցն այն է, թե ինչ ժամկետում, որ քայլը որից հետո են անում։ «Մեր խմբակցությունում՝ իշխող մեծամասնությունում նման հարցեր քննարկվում են ոչ ուղիղ եթերում, տևական ժամանակ է՝ քննարկումներ են լինում գործիքների շուրջ, քայլերի հաջորդականության շուրջ»,-ասաց նա։


ՔՊ պատգամավորը նշեց, որ լսումների նպատակն է փորձագիտական մակարդակում ճշգրտորեն քննարկել այս հարցը՝ ոչ թե քարոզչական, լոզունգային մակարդակում։