Պուտինը Հարավային Կորեային սպառնացել է պատասխան քայլերով
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի վարչակազմն ուսումնասիրում է Կիևին տարբեր տեսակի սպառազինություն, այդ թվում՝ 155 մմ տրամաչափի հրետանային արկեր և հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարելու հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Յուն Սոկ Յյոն։
Հարավային Կորեան խոշորագույններից մեկն է աշխարհում զենքի արտադրության բնագավառում։ Մինչ այժմ երկիրը ձեռնպահ է մնացել Ուկրաինային մահացու ռազմական արտադրանք մատակարարելուց։
Հունիսի 20-ին Հարավային Կորեայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Չան Հո Չժինը հայտարարել է, որ երկիրը կարող է փոխել իր դիրքորոշումը համագործակցության, պաշտպանության և ռազմավարական գործընկերության համաձայնագրի պատճառով, որը կնքել են Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան։ Ի թիվս այլ բաների, այս համաձայնագիրը ենթադրում է ռազմական օգնություն՝ երկրներից մեկի վրա հարձակման դեպքում։
Հարավկորեացի խորհրդականն ընդգծել է, որ Սեուլի կառավարությունը «լուրջ մտահոգություն է հայտնում և դատապարտում է համաձայնագրի ստորագրումը»։
Հունիսի 21-ին ՌԴ դեսպան Գեորգի Զինովևը կանչվել է Հարավային Կորեայի ԱԳՆ, որտեղ նրան հայտնել են, որ Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի ռազմական համագործակցությունը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը և բացասաբար է անդրադառնում տարածաշրջանային իրադրության և ռուս-կորեական հարաբերությունների վրա։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 20-ին հայտարարել էր, որ Ուկրաինային մահաբեր զենք մատակարարելու Սեուլի որոշումը «շատ մեծ սխալ կլիներ», և սպառնացել է պատասխան քայլերով, որոնք, նրա խոսքով, հազիվ թե դուր գան Հարավային Կորեայի ներկայիս ղեկավարությանը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը պատրաստվում է ռազմական էսկալացիայի․ ֆրանսիայում Մակրոնին կոչ են արել զորքեր ուղարկել ՀՀ․ ԶԼՄ
Ֆրանսիացի մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ բաց նամակ են ստորագրել՝ նախագահ Էմանուել Մակրոնին կոչ անելով խաղաղապ...
Բելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել հայկական կողմին
Բելառուսի ԱԳՆ-ն նոտա է փոխանցել հայկական կողմին:Այսօր Մինսկում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների հետ երկկողմ համագործակցության...
Պաղեստինի ԱԳՆ-ն անդրադարձել է իրենց պետությունը ճանաչելու մասին Հայաստանի հայտարարությունը
Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Պաղեստինը որպես անկախ պետություն...
Քննիչը՝ Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան առգրավելու մասին
Հատուկջոկատայինները կոտրել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասը և ներս մտել։ Նրանք առգրավել են ներկայացուցչության...