Ինչպես կարելի է ԼՂ հարցում նշաձողի իջեցումից հետո նշաձող բարձրացնել Պաղեստինի կարգավիճակի հարցում. Էդմոն Մարուքյան
Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ կողմից Պաղեստինի պետության ճանաչմանը․
«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցումից հետո այն բարձրացնել Պաղեստինի կարգավիճակի հարցում առնվազն անհասկանալի է:
Իմ պատկերացրած և ջատագովված բալանսավորված արտաքին քաղաքականության համատեքստում Պաղեստինի պետության ճանաչումը ժամանակավրեպ և սխալ որոշում է:
Այո՛, Համասի գործողությունները ժամանակին պետք է դատապարտվեին, այո’, Իսրայելի պետության կողմից Գազայում կատարվող զանգվածային սպանությունները և աղետալի իրավիճակը պետք է դատապարտվի, սակայն Պաղեստինի պետության ճանաչումը, այն տեսքով, ինչ իրականացրել են փոքրաթիվ պետություններ,
տվյալ հարցում Հայաստանի համար արտաքին քաղաքականության բալանսի էական խախտում է:
Բազմիցս պնդել եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է հայց ներկայացնի Արդարադատության Միջազգային Դատարան ընդդեմ Ադրբեջանի․
«Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայի համապատասխան, Լեռնային Ղարաբաղում կազմակերպված և իրականացված էթնիկ զտման, ցեղասպանական գործողությունների հիմքով, այնպես ինչպես Հարավային Աֆրիկայի Հանրապետությունն է արել ընդդեմ Իսրայելի։ Թուրքիան, Եգիպտոսը միացել են հայցին և այլ երկրներ աջակցություն հայտնել: Հայաստանի իշխանությունները հրաժարվում են նման հայց ներկայացնելու ընդդեմ Ադրբեջանի, բայց Պաղեստինի պետությունը ճանաչում են:
Ի վերջո, ինչպե՞ս կարելի է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցումից հետո նշաձող բարձրացնել Պաղեստինի կարգավիճակի հարցում»,- գրել է Մարուքյանը։
Նմանատիպ հոդվածներ
2 արցախցու բեյսբոլի բիտայով դաժան ծեծի են ենթարկել՝ ճանապարհին կանգնելու և ճանապարհը չզիջելու համար. փաստաբան
Լուսանկարներում Արցախի և միաժամանակ Էստոնիայի ու Հոլանդիայի քաղաքացիներն են, որոնց այսօր Կոմիտասի փողոցում տեղակայված «Ս...
ԱՄՆ Պետդեպը մտահոգված է Հարավչինական ծովում ստեղծված իրավիճակից
ԱՄՆ պետքարտուղարի Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի հարցերով օգնական Դանիել Քրիթենբրինքը շաբաթ օրը հայտարարել է, որ իրավ...
Ինչպես Արցախի ղեկավարները հայտնվեցին Բաքվի բանտում․ Սամվել Բաբայանը մանրամասներ է ներկայացնում
Արցախի ղեկավարությունը ձերբակալվել է հոկտեմբերի 3-ին․ Արցախում մարդ չկար։ Այս մասին Aysor. am-ին տված հարցազրույցում ասե...
Ուկրաինան միջոցներ կձեռնարկի՝ ի պատասխան Իսրայելի «ոչ բարեկամական քայլերի»
Ուկրաինան սահմանափակումներ կմտցնի Իսրայելի քաղաքացիների մուտքի վրա՝ ի պատասխան մերձավորարևելյան երկրի կողմից առանց վիզայ...