Ինչո՞ւ է Պուտինը երկրորդ Aurus-ը նվիրել Կիմ Չեն Ընին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Փհենյան կատարած այցի ժամանակ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին նվիրել է երկրորդ Aurus-ը, որովհետեւ դա կիրառական, լավ նվեր է։ Բացի այդ, օրերս նվիրած մեքենան տարբերվում է նախորդից, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Դրանք տարբեր մեքենաներ են։ Մեկը երկար է, երկարացված բազայով։ Սա կարճ է»,- բացատրել է Կրեմլի ներկայացուցիչը՝ խոսելով երկրորդ նվիրված մեքենայի մասին։
«Հաշվի առնելով այն ռեժիմը, որով ոչ իրենց մեղքով ստիպված են ապրել կորեացիները, ակնհայտ է, որ այսպիսի նվերները կիրառական նշանակություն ունեն եւ անհրաժեշտ են պետության ղեկավարի կողմից օգտագործվելու համար»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Պեսկովն ընդգծել է․ «Միջպետական հարաբերությունների, մանավանդ երկրի համար, որն անմիջապես մեր հարեւանն է, դա թանկ նվեր չէ»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Պուտինը Կիմ Չեն Ընին նվիրել էր ռուսական Aurus մակնիշի ներկայացուցչական մեքենա։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը պատրաստվում է ռազմական էսկալացիայի․ ֆրանսիայում Մակրոնին կոչ են արել զորքեր ուղարկել ՀՀ․ ԶԼՄ
Ֆրանսիացի մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ բաց նամակ են ստորագրել՝ նախագահ Էմանուել Մակրոնին կոչ անելով խաղաղապ...
Բելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել հայկական կողմին
Բելառուսի ԱԳՆ-ն նոտա է փոխանցել հայկական կողմին:Այսօր Մինսկում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների հետ երկկողմ համագործակցության...
Պաղեստինի ԱԳՆ-ն անդրադարձել է իրենց պետությունը ճանաչելու մասին Հայաստանի հայտարարությունը
Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Պաղեստինը որպես անկախ պետություն...
Քննիչը՝ Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան առգրավելու մասին
Հատուկջոկատայինները կոտրել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասը և ներս մտել։ Նրանք առգրավել են ներկայացուցչության...