ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գորիս
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դեկոտինյին: Հայտնում են Գորիսի համայնքապետարանից։
«Հանդիպման ընթացքում երկու կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև Գորիսի զարգացման համագործակցության հեռանկարները: Դեսպանը կարևորել է Ֆրանսիայի հետ գործակցության խորացումը և հույս հայտնել համատեղ նոր նախագծերի իրականացման համար: Համայնքի ղեկավարը դեսպանի հետ միասին շրջել են Վիենի պուրակում, որտեղ ընթանում են վերակառուցման լայնածավալ աշխատանքներ։
Պուրակում իրականացվում են ենթակառուցվածքների արդիականացման և բարեկարգման աշխատանքներ։ Նախատեսվում է թարմացնել զբոսայգու ճեմուղիները, կանաչապատ գոտիները, նստարանները, լուսավորության համակարգը։ Վերակառուցումից հետո պուրակը կդառնա քաղաքացիների սիրելի հանգստավայրը՝ նոր հնարավորություններ ընձեռելով հաճելի ժամանակ անցկացնելու համար։
Դեսպանի այցի շրջանակներում՝ այսօր երեկոյան տեղի կունենա համերգ Ֆրանսիայի դեսպանատան նախաձեռնությամբ»,- նշվում է հաղորդագրությունում։
Նմանատիպ հոդվածներ
2 արցախցու բեյսբոլի բիտայով դաժան ծեծի են ենթարկել՝ ճանապարհին կանգնելու և ճանապարհը չզիջելու համար. փաստաբան
Լուսանկարներում Արցախի և միաժամանակ Էստոնիայի ու Հոլանդիայի քաղաքացիներն են, որոնց այսօր Կոմիտասի փողոցում տեղակայված «Ս...
ԱՄՆ Պետդեպը մտահոգված է Հարավչինական ծովում ստեղծված իրավիճակից
ԱՄՆ պետքարտուղարի Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի հարցերով օգնական Դանիել Քրիթենբրինքը շաբաթ օրը հայտարարել է, որ իրավ...
Ինչպես Արցախի ղեկավարները հայտնվեցին Բաքվի բանտում․ Սամվել Բաբայանը մանրամասներ է ներկայացնում
Արցախի ղեկավարությունը ձերբակալվել է հոկտեմբերի 3-ին․ Արցախում մարդ չկար։ Այս մասին Aysor. am-ին տված հարցազրույցում ասե...
Հրապարակվել են գաղտնի նամակներ Բելառուսի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցությունից
«Հետքի» ձեռքի տակ են հայտնվել Բելառուսի եւ Ադրբեջանի ռազմական համագործակցության վերաբերյալ վերջին տարիների մի շարք գաղտն...