ՀՀ դեսպանի հետ Իսրայելի ԱԳՆ-ում հանդիպում տեղի ունեցե՞լ Է. ԱԳՆ-ից պատասխանել են
Այս պահին ՀՀ դեսպանի հետ Իսրայելի ԱԳՆ-ում հանդիպում տեղի չի ունեցել: Այս մասին Tert.am-ին ասել է ԱԳՆ խոսնակ ԱՆի Բադալյանը:
«Պաղեստինի պետության ճանաչման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հրապարակել է հայտարարություն, որում ներկայացված են ՀՀ մոտեցումները, այդ թվում՝ «երկու պետություն» սկզբունքի մասով: Հանրային լրացուցիչ մեկնաբանություն չունենք»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ըստ The Times of Israel-ի Իսրայելի ԱԳՆ-ն կանչել էր Հայաստանի դեսպանին և խիստ նկատողություն հայտնել՝ Պաղեստին պետությունը ճանաչելու մասին ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունից հետո։
Նշենք, որ այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Պաղեստինի պետության ճանաչման վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը պատրաստվում է ռազմական էսկալացիայի․ ֆրանսիայում Մակրոնին կոչ են արել զորքեր ուղարկել ՀՀ․ ԶԼՄ
Ֆրանսիացի մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ բաց նամակ են ստորագրել՝ նախագահ Էմանուել Մակրոնին կոչ անելով խաղաղապ...
Բելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել հայկական կողմին
Բելառուսի ԱԳՆ-ն նոտա է փոխանցել հայկական կողմին:Այսօր Մինսկում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների հետ երկկողմ համագործակցության...
Պաղեստինի ԱԳՆ-ն անդրադարձել է իրենց պետությունը ճանաչելու մասին Հայաստանի հայտարարությունը
Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Պաղեստինը որպես անկախ պետություն...
Քննիչը՝ Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան առգրավելու մասին
Հատուկջոկատայինները կոտրել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասը և ներս մտել։ Նրանք առգրավել են ներկայացուցչության...