Ադրբեջանը ցանկանում է գնել թուրքական T-155 Yavuz հաուբից․ այն պարամետրերով շատ նման է ֆրանսիական CAESAR-ին
Ադրբեջանը հետաքրքրություն է հայտնել թուրքական MKE ընկերության արտադրության 155 մմ տրամաչափի ինքնագնաց T-155 Yavuz հաուբից գնելու հարցում։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հաուբիցը, ինչպես նշում են փորձագետները, իր կառուցվածքով և պարամետրերով շատ նման է ֆրանսիական CAESAR ինքնագնաց հաուբիցին։
Նշենք, որ օրերս Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հայտնել էր, որ Երևանն ու Փարիզը պայմանագիր են կնքել CAESAR ինքնագնաց հաուբիցների մատակարարման մասին: CAESAR ինքնագնաց համակարգը 155 մմ-անոց հաուբից է, որը տեղադրված է Renault Sherpa 10 բեռնատարի շասսիի վրա՝ զրահապատ խցիկով։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն՝ Ադրբեջանի հայտարարության մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 22...
ՀՀ ՊՆ-ն` Ադրբեջանի հաղորդագրության մասին
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել. «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 16-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ...
Հայտնի է, թե Հայաստանը քանի CAESAR թնդանոթ է ձեռք բերում Ֆրանսիայից․ Le Figaro
Հայաստանը, Ֆրանսիայի հետ կնքած պայմանագրի համաձայն, ձեռք է բերում 36 CAESAR թնդանոթ։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է ֆր...
Խաղաղօվկիանոսյան նավատորմը սկսել է լայնածավալ զորավարժությունները
Խաղաղօվկիանոսյան նավատորմը սկսել է լայնածավալ զորավարժությունները, որոնք տեղի կունենան հունիսի 18-28-ը։ Զորավա...