ՌԴ-ն կհրաժարվի՞ ՀՀ-ի հետ զենքի մատակարարման վերաբերյալ բանակցություններից․ Զախարովան պատասխանել է
Ռուսաստանը չի հրաժարվում ռազմատեխնիկական ոլորտում Հայաստանի հետ շփումներից: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ կապված ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարության և այն լուրերի հետ, որ Ռուսաստանը կարող է հրաժարվել Հայաստանի հետ զենքի մատակարարման վերաբերյալ բանակցություններից։
Զախարովան կոչ է արել ռազմական արտադրանքի մատակարարման հարցերով դիմել համապատասխան բաժիններին։
«Ռազմական արտադրանքի մատակարարումները արտասահմանյան երկրներ իրականացվում են՝ հաշվի առնելով հատուկ ռազմական գործողության կարիքները, ինչպես բազմիցս ասել է Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը։ Զենքի և ռազմական տեխնիկայի առանձին տեսակների նկատմամբ առկա սահմանափակումները վերաբերում են ոչ միայն Հայաստանի, այլ նաև մեր մյուս գործընկերների հետ ռազմատեխնիկական համագործակցությանը։ Ինչ վերաբերում է ռազմատեխնիկական ոլորտում Հայաստանի հետ շփումներին, մենք դրանցից չենք հրաժարվում, դրանք կանոնավոր կերպով են ընթանում, այդ կողմից բողոքներ չենք տեսել»,- ասել է Զախարովան։
Հիշեցնենք՝ ավելի վաղ, Գալուզինը հայտարարել էր, որ Հայաստանի անցումը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «հովանոցի» տակ անհնարին կդարձնի Ռուսաստանի Դաշնության հետ և ՀԱՊԿ-ի շրջանակներում միասնական պաշտպանական տարածքի պահպանումը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը պատրաստվում է ռազմական էսկալացիայի․ ֆրանսիայում Մակրոնին կոչ են արել զորքեր ուղարկել ՀՀ․ ԶԼՄ
Ֆրանսիացի մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ բաց նամակ են ստորագրել՝ նախագահ Էմանուել Մակրոնին կոչ անելով խաղաղապ...
«Մենք սրբացրեցինք մեր բանակն ու ինչի՞ հասանք»․ Նիկոլ Փաշինյան
Հայերը բնավորություն ունեն՝ ամեն ինչ սրբացնում են։ «իԳործ» ծրագրի մասնակիցների հետ հանդիպմանը նման հայտարարություն...
Մանրամասներ՝ Կիմ Չեն Ընի և Պուտինի բանակցություններից. կստորագրվի փաստաթուղթ
Փհենյանում կայացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի բանակցությունները, որոնք ըն...
Քննիչը՝ Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան առգրավելու մասին
Հատուկջոկատայինները կոտրել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասը և ներս մտել։ Նրանք առգրավել են ներկայացուցչության...