ՌԴ-ից մեկնաբանել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև CAESAR թնդանոթների ձեռքբերման գործարքը
Հայաստանին 155 միլիմետր տրամաչափի CAESAR ֆրանսիական ինքնագնաց հրետանային կայանքների մատակարարումը կարող է հանգեցնել իրավիճակի վատթարացման։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»- ին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Գալուզինը մեկնաբանել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև CAESAR թնդանոթների ձեռքբերման գործարքը: Նրա կարծիքով ՝ աշխարհում չկան շրջաններ, որտեղ Արևմուտքի կողմից զենքի մատակարարումները դեպի լավն են տանում։
«Ես չգիտեմ մի տարածաշրջան, որտեղ արևմտյան զենքի մատակարարումները կբարելավեին իրավիճակը», - նշել է փոխարտգործնախարարը: Նա հավելել է, որ պնդումն ամբողջությամբ վերաբերում է Հարավային Կովկասին:
Հիշեցնենք՝ հունիսի 18-ին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն հայտնել էր, որ Փարիզը Հայաստանին կվաճառի 155 միլիմետրանոց CAESAR թնդանոթներ։
Նա ընդգծել է, որ Փարիզը «շարունակում է ամրապնդել պաշտպանական հարաբերությունները» Երևանի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը պատրաստվում է ռազմական էսկալացիայի․ ֆրանսիայում Մակրոնին կոչ են արել զորքեր ուղարկել ՀՀ․ ԶԼՄ
Ֆրանսիացի մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ բաց նամակ են ստորագրել՝ նախագահ Էմանուել Մակրոնին կոչ անելով խաղաղապ...
«Մենք սրբացրեցինք մեր բանակն ու ինչի՞ հասանք»․ Նիկոլ Փաշինյան
Հայերը բնավորություն ունեն՝ ամեն ինչ սրբացնում են։ «իԳործ» ծրագրի մասնակիցների հետ հանդիպմանը նման հայտարարություն...
Մանրամասներ՝ Կիմ Չեն Ընի և Պուտինի բանակցություններից. կստորագրվի փաստաթուղթ
Փհենյանում կայացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի բանակցությունները, որոնք ըն...
Հայաստանն ու Ֆրանսիան CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են ստորագրել
Հայաստանն ու Ֆրանսիան CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են ստորագրել: Այս մասին X-ի իր էջում հայտնել է Ֆրանսիայի...