Պուտինը Կիմ Չեն Ընին հայտարարել է երկու երկրների հարաբերություններում նոր հիմնարար փաստաթղթի մասին
Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան պատրաստել են նոր հիմնարար փաստաթուղթ, որը երկար տարիներ երկու երկրների հարաբերությունների հիմքում կլինի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Փհենյանում՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ բանակցությունների մեկնարկին, գրում է ՌԲԿ-ն։
«Անցյալ տարի Ռուսաստան կատարած ձեր այցի արդյունքում մենք զգալի առաջընթաց գրանցեցինք մեր միջպետական կապերի կառուցման գործում։ Այսօր պատրաստվել է նոր հիմնարար փաստաթուղթ, որը երկարաժամկետ հեռանկարում մեր հարաբերությունների հիմքը կհանդիսանա»,- ասել է Պուտինը։ Երկու երկրների հարաբերությունների զարգացման հիմքը նա անվանել է «նախորդների սխրանքները»։ Պուտինը խոսել է խորհրդային զինվորների մասին, որոնք 1945 թվականին կորեացիների կողքին կռվել են Ճապոնիայից ազատագրվելու համար։ Կիմ Չեն Ընն իր հերթին նշել է, որ Փհենյանի և Մոսկվայի հարաբերությունները մտնում են «նոր բարձր բարգավաճման շրջան»։
Նա նշել է Ռուսաստանի դերը աշխարհում ռազմավարական կայունության և հավասարակշռության պահպանման գործում և հայտարարել Ուկրաինայի հակամարտությունում Մոսկվային աջակցության մասին։ «Հիմա աշխարհում իրավիճակն ավելի է բարդանում և արագ փոխվում։ Նման իրավիճակում մենք մտադիր ենք է՛լ ավելի ամրապնդել ռազմավարական հաղորդակցությունը Ռուսաստանի հետ»,- ասել է Հյուսիսային Կորեայի առաջնորդը։ Նշենք, որ Պուտինը Հյուսիսային Կորեա է ժամանել նախօրեին։ Սա նրա առաջին այցն է երկիր 2000 թվականից ի վեր, երբ այն ղեկավարում էր երկրի ներկայիս ղեկավարի հայրը՝ Կիմ Չեն Իրը։ Վերջին անգամ Կիմ Չեն Ընը ՌԴ էր այցելել անցյալ տարվա սեպտեմբերին։
Նմանատիպ հոդվածներ
Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների մասնակցությունը ռեկորդային բարձր է
Այսօր Ֆրանսիայում ընթանում է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը, որը պատմություն կերտելու հնարավորություն ունի....
Ուկրաինան փակուղու մեջ է. ԶԼՄ
Ուկրաինան փակուղում է հայտնվել Շվեյցարիայում կայացած խաղաղության գագաթնաժողովի արդյունքներով, գրում է Conversation-ը: «Վ...
Փաշինյանը Սևակ Միքայելյանին նշանակել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Նիկոլ Փաշինյանը Սևակ Միքայելյանին նշանակել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի որոշումներ...
Ադրբեջանը Ֆրանսիային կեղծավորության մեջ է մեղադրել Հայաստանին CAESAR-ի մատակարարումների պատճառով
Ֆրանսիայի իշխանությունները երեսպաշտություն են դրսևորել, երբ Հայաստանի հետ պայմանագիր են կնքել CAESAR ինքնագնաց հրետանայի...