«Հայաստանին զինելն անթույլատրելի է»․ Հաջիև
«Ֆրանսիայի կողմից Հայաստանին սպառազինության վաճառքը հարված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին», -APA գործակալության փոխանցմամբ, այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար, Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Սպառազինման ֆրանսիական քաղաքականությունը խթան կհանդիսանա Հայաստանում գործող ռևանշիստական ուժերի համար։ Հայաստանին մահաբեր զենքերի մատակարարումը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։ Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ, Ֆրանսիան պետք է պատասխանատու քաղաքականություն վարի», - նշել է Հաջիևը՝ հավելելով․ - «Հայաստանն այն երկիրն է, որ Հարավային Կովկասում ագրեսիա և զավթում է իրականացրել։ Նման պետության զինումն անթույլատրելի է»։
Հայաստանն ու Ֆրանսիան երեկ հայտարարեցին, որ «Սեզար» հրետանային համակարգերի ձեռքբերման պայմանագիր են ստորագրել։
Բաքուն դատապարտեց այդ գործարքը, հայտարարելով, որ Հարավային Կովկասում «պատերազմի նոր օջախ ստեղծելու ողջ պատասխանատվությունը կրելու են Հայաստանի ղեկավարությունը և Մակրոնի բռնապետությունը»։
Հայաստանի արտգործնախարարությունն էլ արձագանքեց՝ մարտունակ և ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է։
Նմանատիպ հոդվածներ
Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների մասնակցությունը ռեկորդային բարձր է
Այսօր Ֆրանսիայում ընթանում է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը, որը պատմություն կերտելու հնարավորություն ունի....
Ուկրաինան փակուղու մեջ է. ԶԼՄ
Ուկրաինան փակուղում է հայտնվել Շվեյցարիայում կայացած խաղաղության գագաթնաժողովի արդյունքներով, գրում է Conversation-ը: «Վ...
Փաշինյանը Սևակ Միքայելյանին նշանակել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Նիկոլ Փաշինյանը Սևակ Միքայելյանին նշանակել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի որոշումներ...
Ադրբեջանը Ֆրանսիային կեղծավորության մեջ է մեղադրել Հայաստանին CAESAR-ի մատակարարումների պատճառով
Ֆրանսիայի իշխանությունները երեսպաշտություն են դրսևորել, երբ Հայաստանի հետ պայմանագիր են կնքել CAESAR ինքնագնաց հրետանայի...