Դրա կենտրոնում հայոց պետականությունն է` Հայաստանի Հանրապետությունը. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին:
Վարչապետը ողջունել է նրանց՝ ընդգծելով, որ նման հանդիպումները դարձել են ավանդական, որոնք հնարավորություն են տալիս քննարկելու նաև տարբեր հարցեր: Նիկոլ Փաշինյանը կարևորել է «իԳործ» ծրագիրը՝ նշելով, որ այն միակն է, որը սփյուռքի մեր հայրենակիցներին պետական համակարգի հետ կապելու փորձ է անում:
Նիկոլ Փաշինյանի նշել է, որ այսօր Հայաստանում տեղի են ունենում խորքային փոփոխություններ, որոնք առաջին հերթին սոցիալ-հոգեբանական նշանակություն ունեն:
«Դրանք մտածողության փոփոխություններ են, և կարծում եմ, որ այդ փոփոխություններն անխուսափելիորեն տեղի են ունենում և տեղի են ունենալու նաև Սփյուռքում: Եվ շատ կարևոր է, որ մենք այս փոփոխվող մտածողությունը ճիշտ քարտեզագրենք: Դրա արդյունքում պիտի անխուսափելիորեն արձանագրենք, որ դրա կենտրոնում հայոց պետականությունն է` Հայաստանի Հանրապետությունը»,- նշել է վարչապետը:
Միաժամանակ, գործադիրի ղեկավարի համոզմամբ, «իԳործ» ծրագիրն ավելի է կարևորվում, որովհետև այն սփյուռքի մեր հայրենակիցներին հնարավորություն է տալիս Հայաստանը բոլոր դիտանկյուններից տեսնել՝ ստեղծելով օրգանական կապ Հայաստանի Հանրապետության և սփյուռքի միջև։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին բարձր գնահատականի համար և մանրամասներ ներկայացրել ծրագրի ընթացքի վերաբերյալ: Մասնավորապես նշվել է, որ 2023-2024 թվականներին ծրագրի 50 մասնակցից 7-ն արդեն իսկ ստացել է ՀՀ քաղաքացիություն և որոշել հիմնովին տեղափոխվել Հայաստան: Սինանյանի տեղեկացմամբ, վերջին երեք տարիների մասնակիցների 70 տոկոսը որոշել է ապագան կապել Հայաստանի հետ և տեղափոխվել հայրենիք:
«իԳործ» ծրագրի մասնակիցները շնորհակալություն են հայտնել ՀՀ կառավարությանը՝ երկրի պետական տարբեր գերատեսչություններում աշխատելու հնարավորության համար և ներկայացրել իրենց կողմից իրականացվող աշխատանքը, կիսվել տպավորություններով:
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք վերաբերել են կիբեռանվտանգությանը, զբոսաշրջության, կրթության ոլորտներում կառավարության ծրագրերին, պետական կառավարման համակարգի գործունեության և այլ թեմաների:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը պատրաստվում է ռազմական էսկալացիայի․ ֆրանսիայում Մակրոնին կոչ են արել զորքեր ուղարկել ՀՀ․ ԶԼՄ
Ֆրանսիացի մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ բաց նամակ են ստորագրել՝ նախագահ Էմանուել Մակրոնին կոչ անելով խաղաղապ...
«Մենք սրբացրեցինք մեր բանակն ու ինչի՞ հասանք»․ Նիկոլ Փաշինյան
Հայերը բնավորություն ունեն՝ ամեն ինչ սրբացնում են։ «իԳործ» ծրագրի մասնակիցների հետ հանդիպմանը նման հայտարարություն...
Մանրամասներ՝ Կիմ Չեն Ընի և Պուտինի բանակցություններից. կստորագրվի փաստաթուղթ
Փհենյանում կայացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի բանակցությունները, որոնք ըն...
Հայաստանն ու Ֆրանսիան CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են ստորագրել
Հայաստանն ու Ֆրանսիան CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են ստորագրել: Այս մասին X-ի իր էջում հայտնել է Ֆրանսիայի...