«Եթե Պուտինն էլ իրեն պահի լկտիի նման, Ռուսաստան էլ չենք գնա». Հովիկ Աղազարյան
Կարող է պահը գա, եւ այդպիսի որոշում էլ կայացվի։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու վարչապետը խոսում է Բելառուս չգնալու մասին, սակայն Ռուսաստանի մասով նման հայտարարություններ չեն արվում:
«Բելառուսի նախագահն իրեն պահում է լկտիի նման: Եթե Պուտինն էլ իրեն պահի լկտիի նման, այդ նախաձեռնությունն էլ կարող է առաջանալ մեր մեջ: Ձեզ թվում է, որ հանկարծ վարչապետը ելավ ու որոշե՞ց․ խոսակցություններ են լինում մեր մեջ, զրուցում ենք, քննարկում ենք: Լուկաշենկոն եկել է մեր հարեւան պետության հետ, որի հետ մենք թշնամական հարաբերությունների մեջ ենք, իսկ իր հետ դաշնակցային հարաբերությունների մեջ ենք, լկտի բացահայտումներ է անում, չափի մեջ էլ չի մնում: Դրա համար է այդ գնահատականին արժանացել:
Հանգիստ կարելի է ասել, որ Ռուսաստանն իրեն շատ վատ է պահում, որ մեր թշնամի պետությանն այսքան զենք է վաճառել: Բայց ես դա չեմ համարում փաստարկ, որովհետեւ իրենից չառներ, ուրիշից կառներ: Բայց Ռուսաստանն էլ ՀԱՊԿ-ի շրջանակներում իր բարձրության վրա չի գտնվել: Մենք էլ, իհարկե, ամեն ինչ չպետք է գցենք Ռուսաստանի ու Բելառուսի վրա, որովհետեւ մենք էլ ունենք մեր մեղքի բաժինը: Այդ ամենի համատեքստում մենք պետք է մեր գնահատականը տանք: Այս պահին դրա անհրաժեշտությունը չկա, վաղը չգիտենք՝ ինչ կլինի Ռուսաստանում»,-ասել է Հովիկ Աղազարյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը պատրաստվում է ռազմական էսկալացիայի․ ֆրանսիայում Մակրոնին կոչ են արել զորքեր ուղարկել ՀՀ․ ԶԼՄ
Ֆրանսիացի մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ բաց նամակ են ստորագրել՝ նախագահ Էմանուել Մակրոնին կոչ անելով խաղաղապ...
«Մենք սրբացրեցինք մեր բանակն ու ինչի՞ հասանք»․ Նիկոլ Փաշինյան
Հայերը բնավորություն ունեն՝ ամեն ինչ սրբացնում են։ «իԳործ» ծրագրի մասնակիցների հետ հանդիպմանը նման հայտարարություն...
Հայաստանն ու Ֆրանսիան CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են ստորագրել
Հայաստանն ու Ֆրանսիան CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են ստորագրել: Այս մասին X-ի իր էջում հայտնել է Ֆրանսիայի...
Մանրամասներ՝ Կիմ Չեն Ընի և Պուտինի բանակցություններից. կստորագրվի փաստաթուղթ
Փհենյանում կայացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի բանակցությունները, որոնք ըն...