ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Վազգեն Մանուկյան 2» արեցին, ուղղակի Վազգեն Գալստանյանին բերեցին. Սիմոնյան
Ինչի՞ մենք պիտի ընդդիմության ուղերձն ընդունեինք, ինչի՞ համար։ Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությանն ու վարչապետին ՀՀ քաղաքացին վստահում է. «Որևիցե պատճառ նույնիսկ նման հարց քննարկելու չունենք և չենք ունեցել։ Թե՛ ՔՊ–ի թեկնածուն, թե՛ կառավարության կազմն իր ժողովրդի կողմից ունի աջակցություն. այսինքն՝ մենք ձևական բաներով չենք զբաղվում։
Իրենք հերթական Վազգեն Մանուկյան 2 արեցին։ Նրա տեղը գնացին Բագրատ Գալստանյանին բերեցին։ Մենք ինչո՞ւ պետք է նույն բանն անեինք։ Մարդիկ էլ են նույնը մնացել, պահանջներն էլ, իրենց աջակցողների քանակն էլ»,- նշեց ԱԺ նախագահը։
Լրագրողը նշեց, որ երկրում խնդիրներն էլ են նույնը մնացել, Սիմոնյանն ասաց. «Իհարկե, շատ բարի, շատ բան են ասում, որ ասում են, թե մենք ենք պատասխանում. դա որոշում է ՀՀ ժողովուրդը»։
Հարցին, թե ինչո՞ւ է ընդդիմություն ուղերձով հանդես գալիս, այլ ոչ թե անվստահության գործընթաց սկսում, Սիմոնյանն ասաց. «Ուղերձ է, որովհետև իրենք էլ են գիտակցում, որ իրենք ի վիճակի չեն թե՛ ժողովրդի սատարման առումով, թե՛ ներսում իրենց գործունեության առումով, որ կարող են էլ ավելին ակնկալել։ Մենք ինչո՞ւ պետք է ժամավաճառությամբ զբաղվենք և սպասարկենք ընդդիմության կեղծ օրակարգը, որով ինքը փորձում է արդարացնել իր՝ այստեղ գտնվելը»։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություն նախաձեռնությամբ այսօր ժամը 18:30-ին, պետք է գումարվեր Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» հարցն էր:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինձ դավաճան են ասում, ես այնքան համոզված եմ, որ ճիշտ բան եմ անում. Փաշինյան
Մաքառումների ժամանակն ավարտվել է, եկել է ապրելու ժամանակը, Սյունիքում այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարելի է արդեն խոսել նոր ճանապարհային ցանցի ստեղծման մասին. Փաշինյան
Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ։«Հետևեցի Տաթև - Աղվանի միջպետական նշանակության 19,5 կմ ավտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կամուրջներից ոչ մեկը չունի անձնագիր». Կամո Արեյան
Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը հայտնել է, որ մայրաքաղաքի կամուրջներից ոչ մեկը չունի անձնագիր, ինչպես նաև հաշվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դիմակավորված անձինք կոտրում են արցախի ներկայացուցչության դռները. իրավիճակը լարված է
Հատուկջոկատայինները կոտրում են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասը: Ենթադրաբար նրանք այնտեղ են ներկայացուցչության տ...