ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լևոն Քոչարյանը՝ պատգամավորական մանդատները վայր դնելու հավանականության մասին
Իշխանության ներկայացուցիչները իրենց ֆեյք էջերով տարբեր բաներ շահարկում են, այդ ամենը հաշվի առնելով իմ ֆիզիկական ներկայությամբ ակտիվ չեմ մասնակցել ցույցերին: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:
«Էս մարդիկ 5000 երեխու գլուխ են կերել, երկիրը տարել են պարտության, Արցախ են կործանել, ու մեծ հաշվով պատասխան չի եղել: Բայց ամեն ինչի համար պատասխան տալու ժամանակը գալու է»,-ասաց Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով օրերս ԱԺ-ում տեղի ունեցած Սեյրան Օհանյանի մասնակցությամբ քաշքշուկին: Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ ընդդիմության ներկայացուցիչները վայր չեն դնում մանդատները, այլ շարունակում են նման միջադեպերի մաս կազմել, պատգամավորը պատասխանեց. «Ես գիտեմ, որ նման տեսակետ կա, մեր պատգամավորները ասել են դրա հետ կկապված իրենց մոտեցումները:
Բայց պետք է հասկանանք՝ ինչ-որ քայլ չպիտի լինի ինքնանպատակ: Եթե զուտ իմ և իմ գործընկերների անձնական ցանկության մասին խոսքը լինի, իհարկե, ամենահեշտ բանը մանդատը վայր դնելն ու շառից փորձանքից հեռու գնալն է, բայց դրանով քաղաքական առումով ի՞նչ հարց ենք լուծելու»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինձ դավաճան են ասում, ես այնքան համոզված եմ, որ ճիշտ բան եմ անում. Փաշինյան
Մաքառումների ժամանակն ավարտվել է, եկել է ապրելու ժամանակը, Սյունիքում այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարելի է արդեն խոսել նոր ճանապարհային ցանցի ստեղծման մասին. Փաշինյան
Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ։«Հետևեցի Տաթև - Աղվանի միջպետական նշանակության 19,5 կմ ավտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կամուրջներից ոչ մեկը չունի անձնագիր». Կամո Արեյան
Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը հայտնել է, որ մայրաքաղաքի կամուրջներից ոչ մեկը չունի անձնագիր, ինչպես նաև հաշվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դիմակավորված անձինք կոտրում են արցախի ներկայացուցչության դռները. իրավիճակը լարված է
Հատուկջոկատայինները կոտրում են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասը: Ենթադրաբար նրանք այնտեղ են ներկայացուցչության տ...