Իսրայելը Լիբանանի հարավին հարվածներ է հասցրել
Իսրայելական կործանիչները հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող շենքին: Ըստ իսրայելական բանակի (ՑԱԽԱԼ), հարվածը հասցվել է Յարուն բնակավայրում գտնվող և ««Հեզբոլլահի» կողմից օգտագործվող» շենքին։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ զորքերը նաև հրետակոծել են Լիբանանի հարավում Ալ-Ամրայի մոտ գտնվող շրջանները՝ «սպառնալիքները վերացնելու համար»:
ՑԱԽԱԼ-ի տվյալներով, անցած գիշեր իրենք հարվածել են Քաֆր Քիլում լիբանանյան շարժմանը պատկանող շենքին, ինչպես նաև Մարվահինում գտնվող «Հեզբոլլահի» ենթակառուցվածքի օբյեկտներին։
Իսրայելի պաշտպանության բանակն էլ հայտնել է, որ այսօր Նահարիա շրջանում նկատված «կասկածելի օդային թիրախը» խոցվել է ոչ թե Իսրայելի, այլ Լիբանանի հարավի օդային տարածքի վրա:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն` Ադրբեջանի հաղորդագրության մասին
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել. «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 16-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ...
ՀՀ ՊՆ-ն՝ Ադրբեջանի հայտարարության մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 22...
ՆԱՏՕ-ն քննարկում է միջուկային զենքը պատրաստ վիճակի բերելու հարցը
ՆԱՏՕ-ի անդամ երկրները խորհրդակցություններ են սկսել միջուկային զենքը մարտական պատրաստության բերելու անհրաժեշտության շուրջ...
Խաղաղօվկիանոսյան նավատորմը սկսել է լայնածավալ զորավարժությունները
Խաղաղօվկիանոսյան նավատորմը սկսել է լայնածավալ զորավարժությունները, որոնք տեղի կունենան հունիսի 18-28-ը։ Զորավա...