ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարդը պետք է ՀՀ-ում երջանիկ ապրելու հնարավորություն ունենա․ Նիկոլ Փաշինյան
Մենք անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը համարում ենք բարձրագույն գործիք մեր երկրի, քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունը, արդարությունը և երջանկությունն ապահովելու համար: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ:
«Իմ գնահատականն այն է, և ես համոզված եմ դրանում, որ հանրության մեջ այդ գաղափարախոսությունը դանդաղ, բայց հաստատուն կերպով արմատավորվում է։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հետևյալի մասին է, որ մենք՝ բոլորս, ՀՀ ժողովուրդը, ՀՀ քաղաքացիները, ՀՀ պետական ինստիտուտները պետք է կենտրոնանան ահա այս Հայաստանի կարիքների վրա։ Այսինքն մեր գործունեության նպատակը, նպատակակետը, իմաստն ու բովանդակությունը պետք է լինի, կենտրոնանալ այս Հայաստանի կարիքների վրա»,-ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ
Ադրբեջանին առաջարկում եմ ձեւավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ: Այս մասին ասել է վարչապետ Նի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը ժամանել է Վիետնամ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Վիետնամի մայրաքաղաք Հանոյ։ Այս մասին հայտնում է РБК–ն: Ռուսաստանի ղեկավարն այնտեղ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանը կունենա նոր գլխավոր հատակագիծ
Երևանը կունենա նոր գլխավոր հատակագիծ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Գլխավոր հատակագիծը զուգահեռաբար թվայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինն ու Կիմ Չեն Ինը մեկնում են բանակցությունների
Փհենյանում՝ Կիմ Իր Սենի հրապարակում, Վլադիմիր Պուտինի՝ ԿԺԴՀ կատարած այցի շրջանակներում տեղի է ունեցել դիմավորման պաշտոնա...