Ինտերնետ շահումով որոշ վիճակախաղեր կարգելափակվեն. Փաստ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Օտարերկրյա պետություններում կազմակերպված և ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կողմից կազմակերպված ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի կայքերի արգելափակման կարգը և դեպքերը հաստատելու մասին» նախագիծը:
Այն մշակվել է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թ.-ի մարտի 20-ի ՀՕ-132-Ն և «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2024 թ.-ի մարտի 20-ի ՀՕ-133-Ն ՀՀ օրենքների կիրարկումն ապահովելու համար:
Արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունները տրվում են այս օրենքով և կառավարության կողմից սահմանված կարգով: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է օտարերկրյա պետություններում կազմակերպված և ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած ինտերնետ շահումով խաղերին և վիճակախաղերին մասնակցության հնարավորության և հասանելիության արգելափակման դեպքերի, ժամկետների և կարգի սահմանում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ տարբեր զինկոմիսարիատների մի շարք աշխատակիցներ պատրաստվում են ազատման դիմում գրելու. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ տարբեր զինկոմիսարիատների մի շարք աշխատակիցներ պատրաստվում են ազատման...
Երևանի ավագանին արձակուրդ կմեկնի. արտահերթ նիստեր չեն լինի. Ժողովուրդ
Երեւանի ավագանին նույնպես առաջիկայում «ամառային արձակուրդի» կմեկնի:Ինչպես արդեն հայտնել ենք, հինգշաբթի օրը հայրենի խորհր...
Այսօր մեկնարկում է ֆուտբոլային ամենակարևոր իրադարձությունը՝ Եվրո-2024-ը
Այսօր մեկնարկում է ֆուտբոլային ամենակարևոր իրադարձությունը Եվրո-2024-ը, որը հյուրընկալում է Ֆուտբոլի Եվրոպայի եռակի չեմպ...
Հակամարտությունը շարունակվում է. Հյուսիսային Կորեան աղբի ավելի քան 300 փուչիկ է ուղարկել Հարավային Կորեա
Հյուսիսային Կորեան աղբի ավելի քան 300 փուչիկ է ուղարկել Հարավային Կորեա: Հաղորդում է Yonhap լրատվական գործակալությո...