Այսօր մեկնարկում է ֆուտբոլային ամենակարևոր իրադարձությունը՝ Եվրո-2024-ը
Այսօր մեկնարկում է ֆուտբոլային ամենակարևոր իրադարձությունը Եվրո-2024-ը, որը հյուրընկալում է Ֆուտբոլի Եվրոպայի եռակի չեմպիոն Գերմանիան
Եվրոպայի առաջնությունը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայի տասը քաղաքներում։
Կիսաեզրափակիչները կհյուրընկալեն Մյունխենն ու Դորտմունդը։ Եզրափակիչը կկայանա Բեռլինի Օլիմպիա մարզադաշտում, որը Եվրո 2024-ի ամենահին մարզադաշտն է։ Արենան կառուցվել է 1936 թվականին Օլիմպիական խաղերի համար։ Եվրո 2024-ի դեբյուտանտը Վրաստանի հավաքականն է, որը փլեյ-օֆֆի միջոցով դուրս եկավ եզրափակիչ փուլ։
Մրցաշարի անվիճելի ֆավորիտներն են Անգլիայի եւ Ֆրանսիայի հավաքականները։
Որպես հյուրընկալող երկիր, Գերմանիայի Եվրո-2024-ի բացման խաղում`այսօր, Մյունխենի «Ֆուտբոլ Արենա»-ում կմրցի Շոտլանդիայի հետ (հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին):
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ տարբեր զինկոմիսարիատների մի շարք աշխատակիցներ պատրաստվում են ազատման դիմում գրելու. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ տարբեր զինկոմիսարիատների մի շարք աշխատակիցներ պատրաստվում են ազատման...
Երևանի ավագանին արձակուրդ կմեկնի. արտահերթ նիստեր չեն լինի. Ժողովուրդ
Երեւանի ավագանին նույնպես առաջիկայում «ամառային արձակուրդի» կմեկնի:Ինչպես արդեն հայտնել ենք, հինգշաբթի օրը հայրենի խորհր...
Հակամարտությունը շարունակվում է. Հյուսիսային Կորեան աղբի ավելի քան 300 փուչիկ է ուղարկել Հարավային Կորեա
Հյուսիսային Կորեան աղբի ավելի քան 300 փուչիկ է ուղարկել Հարավային Կորեա: Հաղորդում է Yonhap լրատվական գործակալությո...
«Մայիսին Լոռիում թափված անձրևը հավասար է Արարատյան դաշտի ողջ տարվա տեղումների քանակի նորմային»․ Սուրենյան
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը գրում է․ «ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տվ...