Երևանի ավագանին արձակուրդ կմեկնի. արտահերթ նիստեր չեն լինի. Ժողովուրդ
Երեւանի ավագանին նույնպես առաջիկայում «ամառային արձակուրդի» կմեկնի:
Ինչպես արդեն հայտնել ենք, հինգշաբթի օրը հայրենի խորհրդարանն ամառային նստաշրջանն ավարտեց. մինչեւ աշուն արտահերթ նիստերից բացի` ԱԺ հերթական նիստեր այլեւս չեն լինի:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հունիսի 25-ին հրավիրվելու է այս ավագանու վերջին նիստը, ու ավագանու անդամները եւս արձակուրդի կմեկնեն:
Ավագանու հերթական նիստն արդեն կկայանա սեպտեմբերին: Ի տարբերություն պատգամավորների, որոնք ամռանը արտահերթ նիստեր են նախատեսում, Երեւանի ավագանու անդամները մտադիր են վայելել իրենց ամառային հանգիստը:
Լրատվամիջոցի հետ զրույցում Երեւանի ավագանու անդամներն ասացին, որ եթե արտառոց իրավիճակներ կամ հրատապ նախագծեր չլինեն, ապա տրամադրված չեն ամռանը արտահերթ նիստ հրավիրելու:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ տարբեր զինկոմիսարիատների մի շարք աշխատակիցներ պատրաստվում են ազատման դիմում գրելու. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ տարբեր զինկոմիսարիատների մի շարք աշխատակիցներ պատրաստվում են ազատման...
Այսօր մեկնարկում է ֆուտբոլային ամենակարևոր իրադարձությունը՝ Եվրո-2024-ը
Այսօր մեկնարկում է ֆուտբոլային ամենակարևոր իրադարձությունը Եվրո-2024-ը, որը հյուրընկալում է Ֆուտբոլի Եվրոպայի եռակի չեմպ...
«Մայիսին Լոռիում թափված անձրևը հավասար է Արարատյան դաշտի ողջ տարվա տեղումների քանակի նորմային»․ Սուրենյան
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը գրում է․ «ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տվ...
Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանա լճի հարավային ափի գետերում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում
Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանա լճի հարավային ափի գետերում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում: Հայտնում է Շրջ...