Դրա համար հարմար պահ է պետք․ Օլաֆ Շոլց
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը գերմանական առաջին ARD հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ չի բացառում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփման վերսկսումը:
Շոլցի խոսքով՝ ինքը Պուտինի հետ խոսել է ուկրաինական հակամարտության սկսվելուց առաջ և հետո:
«Ես... միշտ ասել եմ, որ ես նորից դա կանեմ, բայց դրա համար հարմար պահ է պետք. պետք է քննարկման առարկա լինի, որպեսզի իմաստ լինի», - ասել է Շոլցը՝ պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե արդյոք կանցլերը մտածում է Ռուսաստանի առաջնորդի հետ կրկին կապ հաստատելու մասին։
«Բայց նման բանակցություններն իմաստ ունեն միայն այն ժամանակ, երբ կոնկրետ բան կա քննարկելու։ Դա է պատճառը, որ ես վաղուց դա չեմ արել: Բայց ես չեմ ուզում, որ զգացողություն լինի, որ դա բացառված է», - հավելել Է Շոլցը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից արձագանքել են Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարությանը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու Հայաստանի որոշումը երկրի վերակողմնորոշումն է դե...
Քննարկվել է Starlink-ը Հայաստանում հասանելի դարձնելու հարցը
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանy Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցե...
«Բելառուսի պարագայում դա շռայլություն է»․ ՀՀ-ն բողոքի հայտագիր է ուղարկել Բելառուսին. ԱԳՆ
Բելառուսի ԱԳՆ խոսնակի՝ հունիսի 13-ի մեկնաբանության, մասնավորապես ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ բելառուսական...
ՀԱՊԿ-ը հայտարարություն է տարածել՝ Փաշինյանի՝ կազմակերպությունից դուրս գալու ելույթի մասին
ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ մեկնաբանելով ՀՀ-ից դուրս գալու կամ չգալու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ...