6 տարի է՝ Ադրբեջանի հետ պասերով փորձում են թուլացնել պետության հիմքերը․ Տարոն Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել․
«6 տարի է՝ փողոցներից տուն չեն գնում՝ կրկնելով, թե «Նիկոլը թույլ է, Նիկոլը պարտվել է, Նիկոլը չի կարող․․․»։
6 տարի է՝ ինչ արտաքին ուժերի օգնությամբ փորձում են հեղաշրջում անել։
6 տարի է՝ հնարավոր բոլոր ռեսուրսներով փորձում են իշխանություն զավթել։ Իրենց կեղտոտ նպատակների համար անգամ Զինված ուժերն ու եկեղեցին խառնեցին։
6 տարի է՝ վարչապետի հասցեին մեղադրանքների տեղատարափը չի դադարում։ Մեղադրեցին անգամ Ադրբեջանի սկսած պատերազմի, դժբախտ պատահարի ու բնական աղետի համար։
6 տարի է՝ Ադրբեջանի հետ պասերով փորձում են թուլացնել պետության հիմքերը, միայն թե իշխանություն զավթեն։
6 տարի է՝ ասում են «թիմ չունի, վախկոտ են, ուսապարկ են ․․․»
Ստերի տեղատարափ, կաշառված լրատվամիջոցներ, մեդիագրոհներ, միլիարդավոր դոլարներ, արտաքին անհամեմատ մեծ աջակցություն, քրեաօլիգարխիկ, գործարար ու հանցավոր կապեր․․․ բայց 6 տարի է փողոցներում մաշվում են, նպատակին չեն հասնում։
Հիմա ո՞վ է թույլը, վախկոտն ու պարտվածը»։
Նմանատիպ հոդվածներ
Այո՛, պատրաստ ենք 1 ամսվա ընթացքում ստորագրել. Նիկոլ Փաշինյան
Խաղաղության պայմանագրի՝ այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է, կարելի է վերջին շտրիխները ճշգրտել, բերել վերջնական...
Փշալարն ու ջրցան մեքենան պատգամավորները չեն բերել. Արմեն Խաչատրյան
Փշալարն ու ջրցան մեքենան պատգամավորները չեն բերել, դա ՆԳ նախարարությունն է բերել, որը պատասխանատու է հասարակական կարգի ա...
Ադրբեջանը պատրաստվում է ռազմական էսկալացիայի․ ֆրանսիայում Մակրոնին կոչ են արել զորքեր ուղարկել ՀՀ․ ԶԼՄ
Ֆրանսիացի մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ բաց նամակ են ստորագրել՝ նախագահ Էմանուել Մակրոնին կոչ անելով խաղաղապ...
Հնարավոր է, որ Էմանուել Մակրոնը հրաժարական կտա․ ԶԼՄ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր շրջապատի հետ քննարկում է հրաժարականի հնարավորությունը՝ իր կողմից նշանակված Ազգային...