Երկիրը կարող է սահմանել բարձր նշաձողեր․ ֆինանսների նախարար
Հայաստանի վերջին տարիների զարգացումները և թռիչքային աճը վկայում են, որ երկիրը կարող է սահմանել բարձր նշաձողեր: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ նշել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Վերջին տարիների զարգացումները և թռիչքային աճն իսկապես վկայում են, որ Հայաստանը կարող է սահմանել բարձր նշաձողեր: Այդ նշաձողերի սահմանման և դրանց հասնելու ճանապարհին, բարեբախտաբար, այլևս մեծ դեր չունեն պաթետիկ արտահայտություններն ու հայրենասիրական դատարկ ճառերը»,–ասաց Վահե Հովհաննիսյանը:
Նախարարն ակնհայտ համարեց, որ ամեն քաղաքացու ջանքի և աշխատանքի իրագործման, դեպի գերազանցության ձգտումն է, որ ապահովելու է այդ նշաձողի իրագործումը:
«Ակնհայտ է, որ մեր քաղաքականությունն այդ իմաստով տնտեսվարողի և սպառողի, Հայաստանի ամեն քաղաքացու համար վայելուչ և մրցունակ միջավայրի ապահովումն է: Միջակության համախտանիշը, ինչով վարակված ենք բոլորս, պետք է հաղթահարվի: Եվ այն, ինչ կոչվում է գերազանցություն, պետք է դառնա ապրելակերպ մրցակցային արդար և արժանավայել պայմաններում: Խոսքս ինքնակատարելագործման, կյանքի և հայրենիքի նկատմամբ գիտակցված պատասխանատվության մասին է»,–եզրափակեց նա:
Նմանատիպ հոդվածներ
Պատժամիջոցները վատ են ազդում Հայաստանի տնտեսության վրա. Գևորգ Պապոյան
Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության հարաբերությունների համատեքստում պատժամիջոցային գործողությունները բացասաբար...
«Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում Չինաստանից Հայաստան է հասել առաջին բեռնատարը
Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակում մայիսի 31-ին Չինաստանի Շանհա...
Պետությանը պատճառված 439 միլիոն դրամի վնասը վերականգնվել է. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Արարատի մարզում գործող ընկերություններից մեկի կողմից պետությանը պատճառված 439 մլն դրամի վնասը վերականգնվել է։ Այս մասին...
Ներմուծողն ու արտահանողը մաքսային մարմին այցելելու կարիք չեն ունենա
Հայաստանում ներմուծողների և արտահանողների համար նախատեսվում է մաքսային մարմին այցելելու ընթացակարգի փոփոխություն։ Այս մա...