Պատժամիջոցները վատ են ազդում Հայաստանի տնտեսության վրա. Գևորգ Պապոյան
Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության հարաբերությունների համատեքստում պատժամիջոցային գործողությունները բացասաբար են ազդում Հայաստանի տնտեսության վրա։ Այս մասին ԱԺ–ում բյուջեի կատարման քննարկումների ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Պատասխանելով հարցին, թե ԵՄ-ից ինչ ներդրումներ կլինեն Հայաստանի տնտեսությունում, նախարարը պարզաբանել է` ՀՀ–ի և ԵՄ–ի միջև քաղաքական ու տնտեսական հարաբերությունները զարգացնելու փոխադարձ ցանկություն կա, բայց միևնույն ժամանակ կան նաև որոշ սուբյեկտիվ գործոններ, որոնք խանգարում են:
«Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, և ինչպես հայտնի է, ԵՄ երկրները մեծ քանակությամբ պատժամիջոցներ են սահմանել ԵԱՏՄ–ի խոշորագույն տնտեսության` ռուսական տնտեսության դեմ։ Այս ֆոնին մեր գործողությունները շատ հաճախ գործնականում տարբեր են: Պատժամիջոցները տարբեր խնդիրներ են ստեղծում ԵՄ-ի հետ տնտեսական հարաբերություններում։ Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է։ Այս ապրանքների վաճառքի հիմնական շուկաներից մեկը նախկինում եղել է եվրոպականը։ Հիմա շուկայի կառուցվածքի աստիճանական փոփոխություն է տեղի ունենում նշված պատճառներով»,– հավելել է Պապոյանը։
Հայաստանում երկար տարիներ տնտեսական փոխհարաբերությունների պատշաճ դիվերսիֆիկացիան բացակայել է ու խնդիրներ ստեղծել երկրի համար։
Նմանատիպ հոդվածներ
«Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում Չինաստանից Հայաստան է հասել առաջին բեռնատարը
Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակում մայիսի 31-ին Չինաստանի Շանհա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊԵԿ նախագահը խոսել է Եկեղեցու հարկման մասին
Կարծում եմ՝ այն, ինչ ենթադրում է կրոնական նպատակ, չպետք է հարկվի, այն, ինչ օտարվում է, դրա դիմաց գումար է գանձվում, այդտ...
Ներմուծողն ու արտահանողը մաքսային մարմին այցելելու կարիք չեն ունենա
Հայաստանում ներմուծողների և արտահանողների համար նախատեսվում է մաքսային մարմին այցելելու ընթացակարգի փոփոխություն։ Այս մա...
Երկիրը կարող է սահմանել բարձր նշաձողեր․ ֆինանսների նախարար
Հայաստանի վերջին տարիների զարգացումները և թռիչքային աճը վկայում են, որ երկիրը կարող է սահմանել բարձր նշաձողեր: Այս մասին...