«Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում Չինաստանից Հայաստան է հասել առաջին բեռնատարը
Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակում մայիսի 31-ին Չինաստանի Շանհայ քաղաքից Երևան է հասել առաջին բեռնատարը՝ անցնելով Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի և Իրանի տարածքներով։ Տեղեկությունը հայտնում է «Արմենպրես» գործակալությունը` նշելով, որ Չինաստանից Հայաստան բեռնափոխադրումը տևել է մոտ 20 օր։
Առաջին բեռնատարի դիմավորման միջոցառմանը մասնակցել են ՀՀ–ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը, ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետնիյազ Մաշալովը, Ուզբեկստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արամ Գրիգորյանը, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանը։
Անդրադառնալով միջոցառման կարևորությանը և Հայաստանի համար «Խաղաղության խաչմերուկ» նախագծի նշանակությանը` ՀՀ տարածքային կառուցվածքների և ենթակառուցվածքների նախարարությունից նշել են, որ ՀՀ կառավարության կողմից մշտապես կարևորվել են տրանսպորտային փոխկապակցվածության և տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման ուղղությամբ գործադրվող ջանքերը»,-այս մասին նշեցին:
Նախարարությունից հավելել են, որ համապատասխան մեխանիզմներ մշակվել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:
Նմանատիպ հոդվածներ
Պատժամիջոցները վատ են ազդում Հայաստանի տնտեսության վրա. Գևորգ Պապոյան
Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության հարաբերությունների համատեքստում պատժամիջոցային գործողությունները բացասաբար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊԵԿ նախագահը խոսել է Եկեղեցու հարկման մասին
Կարծում եմ՝ այն, ինչ ենթադրում է կրոնական նպատակ, չպետք է հարկվի, այն, ինչ օտարվում է, դրա դիմաց գումար է գանձվում, այդտ...
Ներմուծողն ու արտահանողը մաքսային մարմին այցելելու կարիք չեն ունենա
Հայաստանում ներմուծողների և արտահանողների համար նախատեսվում է մաքսային մարմին այցելելու ընթացակարգի փոփոխություն։ Այս մա...
Երկիրը կարող է սահմանել բարձր նշաձողեր․ ֆինանսների նախարար
Հայաստանի վերջին տարիների զարգացումները և թռիչքային աճը վկայում են, որ երկիրը կարող է սահմանել բարձր նշաձողեր: Այս մասին...