Մալավիի փոխնախագահը մահացել է ավիավթարի հետևանքով
Մալավիի փոխնախագահ Սաուլոս Չիլիման մեկնել է արդարադատության նախկին նախարարի հուղարկավորությանը։
«Ինքնաթիռը, որի վրա եղել է փոխնախագահ, մեծարգո դոկտոր Սաուլոս Կլաուս Չիլիման, հայտնաբերվել է այսօր առավոտյան Չիկանգավայի անտառում։ Ցավոք, ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են կործանման հետեւանքով», — ճշտել են նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունում։
Մալավիի առաջնորդ Լազարուս Չակվերան հայտարարել է ազգային սգո օր և հրամայել, որ բոլոր դրոշները իջեցվեն այսօրվանից մինչև հուղարկավորությունը: Կործանված ինքնաթիռում, բացի փոխնախագահից,ինքնաթիռում էր նաև Պատրիցիայի նախկին առաջին տիկին Շանիլ Մուլուզին։ Նա Մալավիի երկրորդ նախագահ Բակիլի Մուլուզիի կինն էր, ով երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 1994-2004 թվականներին:
Մալավիի փոխնախագահ Սաուլոս Չիլիման 51 տարեկան էր, ուներ կին և երկու երեխա։ Փոխնախագահի պաշտոնը Չիլիման զբաղեցնում էր 2014 թվականից։
Մալավիի փոխնախագահին եւ եւս 9 մարդու տեղափոխող ինքնաթիռն անհետացել է ռադարներից հունիսի 10-ի առավոտյան երկրի մայրաքաղաք Լիլոնգվեից մեկնելուց հետո: ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր երկրի հյուսիսում գտնվող Մզուզուի միջազգային օդանավակայանում տեղական ժամանակով ժամը 10:00-ից հետո: Չիլիման մեկնել է արդարադատության նախկին նախարար Ռալֆ Կասամբարայի հուղարկավորությանը։
Նմանատիպ հոդվածներ
Թալանել են Chanel-ի բուտիկը
Անհայտ անձինք մեքենայով ներխուժել ու թալանել են Chanel-ի բուտիկը Փարիզի կենտրոնում:Չորս տղամարդ մեքենայով փակել են խանու...
Ջրային փրկարարները գետն ընկած մեքենայից երկու դի են դուրս բերել
Հունիսի 8-ին, ժամը 22.26-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Մ-...
Հռոմում կողոպտիչները թալանել են Bulgari բուտիկը եւ թաքնվել կոյուղու մեջ
Հռոմի կենտրոնում Bulgari բուտիկը թալանած հանցագործների զոհն են դարձել 500 հազար եվրոյի արժեքներ, գողերը ենթադրաբար թաքնվ...
Փակ ճանապարհներ․ Վանաձոր - Ալավերդի - Այրում - Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կա...