Փակ ճանապարհներ․ Վանաձոր - Ալավերդի - Այրում - Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։
Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր - Ալավերդի - Այրում - Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։
Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։
Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի է։
Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է:
Նմանատիպ հոդվածներ
Թալանել են Chanel-ի բուտիկը
Անհայտ անձինք մեքենայով ներխուժել ու թալանել են Chanel-ի բուտիկը Փարիզի կենտրոնում:Չորս տղամարդ մեքենայով փակել են խանու...
Ջրային փրկարարները գետն ընկած մեքենայից երկու դի են դուրս բերել
Հունիսի 8-ին, ժամը 22.26-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Մ-...
Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են թմրանյութ ու կանեփի թփեր
Մայիսի 29-ին` գիշերվա ժամը 1:15-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի պարեկները Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 19-րդ կմ-ին ս...
Հռոմում կողոպտիչները թալանել են Bulgari բուտիկը եւ թաքնվել կոյուղու մեջ
Հռոմի կենտրոնում Bulgari բուտիկը թալանած հանցագործների զոհն են դարձել 500 հազար եվրոյի արժեքներ, գողերը ենթադրաբար թաքնվ...