Հոնգարիան արգելափակում է այն ամենը, ինչ կապված Է Ուկրաինային ռազմական աջակցության հետ. Financial Times
Հունգարիան արգելափակում է Ռուսաստանի սառեցված ակտիվներից եկամուտների դուրսբերումը՝ Ուկրաինայի Զինված ուժերի կարիքները հոգալու համար։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Եվրամիության երկրները երկարատև բանակցություններից հետո համաձայնել են Ուկրաինային փոխանցել մոտ երկու միլիարդ եվրո, սակայն Հունգարիայի ներկայացուցիչը ԵՄ դեսպանների հանդիպմանը դեմ է արտահայտվել այդ նախաձեռնությանը ՝ դրանով իսկ հետաձգելով միջոցների փոխանցումը Կիևին:
«Ներկայումս նրանք արգելափակում են այն ամենը, ինչ կապված Է Ուկրաինային ռազմական աջակցության հետ», — անանունության պայմանով պարբերականին հայտնել է բանակցությունների ընթացքին ծանոթ հինգ աղբյուրներից մեկը:
Ռուսական սառեցված ակտիվներից ստացված շահույթն օգտագործելու մասին համաձայնագիր կնքելու համար եվրոպացի պաշտոնյաները Հունգարիային գործարք են առաջարկել, որի համաձայն բրյուսելյան հիմնադրամների իրենց բաժինը չի օգտագործվի Ուկրաինայի համար զենք գնելու համար, պարբերականին հայտնել է մեկ այլ աղբյուր: Դա Բուդապեշտին համոզեց վետո չդնել նախաձեռնության վրա, սակայն այժմ նա խանգարում է Կիևին այդ միջոցների փոխանցմանը ։
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը՝ ՌԴ-ում նոր մոբիլիզացիայի վերաբերյալ լուրերի մասին
Ռուսաստանում նոր մոբիլիզացիայի կարիք չկա, նախագահ Վլադիմիր Պուտինը մեկ անգամ չէ, որ խոսել է այդ մասին։ Այսպիսով, պետությ...
Թույլ տալ Կիևին տրամադրված զենքով հարվածել ՌԴ-ի ներսում ռազմական թիրախներին. Ստոլտենբերգի կոչը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներին կոչ է արել թույլ տալ Կիևին հարվածել իրեն տ...
Այցելում են Ստեփանակերտի քաղաքապետի տուն. պարզ է, որ խուզարկելու. Ռուբեն Մելիքյան
Այս պահին «այցելում են» Ստեփանակերտի քաղաքապետի տուն։ Պարզ է, որ խուզարկելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավ...
Վրաստանը պատրաստվում է իր կազմ վերադարձնել Աբխազիան և Հարավային Օսիան. Կոբախիձե
Վրաստանը պատրաստվում է իր կազմ վերադարձնել Աբխազիան և Հարավային Օսիան և 2030 թվականին դառնալ Եվրամիության անդամ: Այս մաս...