Հասարակություն

Կալանավորվել է Սլովակիայի վարչապետի վրա կրակող անձը

Կալանավորվել է Սլովակիայի վարչապետի վրա կրակող անձը
Սլովակիայի քրեական դատարանը կալանավորել է վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձի մեջ մեղադրվող Յուրայ Ցինտուլային, հայտնում է TASR գործակալությունը։«Վարչապետի սպանության փորձի մեջ մեղադրվող տղամարդը…

Սլովակիայի քրեական դատարանը կալանավորել է վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձի մեջ մեղադրվող Յուրայ Ցինտուլային, հայտնում է TASR գործակալությունը։


«Վարչապետի սպանության փորձի մեջ մեղադրվող տղամարդը դատարանի կողմից կալանքի տակ է վերցվել»,- ասվում է հաղորդագրությունում։


Հիշեցնենք, որ Ֆիցոյի դեմ մահափորձը, ով բազմիցս հանդես է եկել Ուկրաինային զենք մատակարարելու և ՆԱՏՕ-ին անդամակցելու դեմ, տեղի է ունեցել մայիսի 15-ին Բրատիսլավայից 190 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Գանդլովա քաղաքում։ Այն պահին, երբ վարչապետը դուրս է եկել հավաքված քաղաքաբնակների մոտ, հնչել է հինգ կրակոց։

Նրան է դիպել չորս գնդակ, որից հետո վերջինիս ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց և վիրահատվել, ապա արհեստական ​​կոմայի մեջ մտցվել։ Վերջին տեղեկություններով՝ նրա վիճակը կայուն է, բայց դեռ ծանր։

Նմանատիպ հոդվածներ

Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ․ Ոստիկանությունը կատարում է բացառապես օրենքով իր առջև դրված խնդիրները

ՀՀ ոստիկանությունն արձագանքել է այսօր մամուլում համակարգված, րոպեների տարբերությամբ հոդվածների հրապարակումներին, թե, իբր...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250