ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իմ 22 տարվա տնից դուրս չեմ գա, ես իմ տունը, իմ հողը չեմ ծախում. կիրանցեցի Խանում Թամրազյան
Կիրանցի բնակչուհի Խանում Թամրազյանի տունը ևս, ըստ պարտադրվող սահմանազատման, անցնում է թշնամուն:
«Իմ հարևան Սիմոնյան Մհերին ասել են` մինչև հուլիսի 24-ը տունն ազատեք: Այսօր մարզպետը եկել է այստեղ, ես տնից դուրս եկա, տեսա սահմանապահ զորքն այդտեղ կանգնած, մարզպետն էլ` նրանց մեջ: Մոտեցա, ասացի` պարոն մարզպետ, դու ապօրինաբար եկել ես, ինձ ուզում ես իմ տնից հանես, մեզ թուրքերի վրա ծախում ես: Իմ տունն էլ սեփականության վկայական ունի, հողն էլ, սա իմ սեփականությունն ա, թուրքինը չի: Ինքն էլ ինձ ասել ա` մեկ ա, դուրս ես գալու: Ասել եմ` վերջին շունչս իմ բակում կփչեմ, դուրս չեմ գա: Մարզեպետն էլ ասաց` զորքով կհանենք, նայեց դեմքիս, թողեց գնաց: Քաղաքապետը մոտեցավ, ասաց` Խանում ջան, մենք քո վիճակի մեջ ենք մտնում: Ես էլ ասացի` իմ դրության մեջ մի մտեք, ես իմ տունը իմ հողը չեմ ծախում: Սահմանապահ հայ զորքի հետ կապրեմ, թուրքի զորքի հետ կապրեմ, իմ 22 տարվա տնից դուրս չեմ գա, դուրս գամ, որտե՞ղ գնամ, վատառողջ կին եմ: Սա իմ քրտինքով աշխատած, իմ տանջված, չարչարված տունն ա, ես փոխհատուցումից հրաժարվում եմ, ոչ էլ Կիրանցում նոր տուն եմ ուզում: Մեկ ա էդ Կիրանցի նոր տունն էլ տալու ա թշնամուն»,- լրագրող Անի Գևորգյանի հետ զրույցում ասաց Խանում Թամրազյանը:
Տեսանյութը՝ լրագրող Անի Գևորգյանի ֆեյսբուքյան էջից:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դիտմա՞մբ ես եկել»․ միջադեպ՝ Բագրատ Սրբազանի մասնակցությամբ Սուրբ պատարագին
Սուրբ Աննա եկեղեցում, երբ կիրակնօրյա Սուրբ պատարագին իր քարոզի խոսքն էր ասում Բագրատ Սրբազանը, փոքրիկ միջադեպ տեղի ունեց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացին 2800 դոլարով հրազեններ է գնել. կան ձերբակալվածներ. ՌՈ բացահայտումը
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզվել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժեղ կարկտահարություն Արմավիրի մարզի Նոր Արտագերս համայնքում
Այսօր ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզի Նոր Արտագերս և մի շարք այլ գյուղերում: Իր ֆեյսբուքյան էջում գրել է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարում է քայլերթ՝ դեպի Երևան, որը առաջնորդելու է Բագրատ Սրբազանը
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է...