Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ․ Ոստիկանությունը կատարում է բացառապես օրենքով իր առջև դրված խնդիրները
ՀՀ ոստիկանությունն արձագանքել է այսօր մամուլում համակարգված, րոպեների տարբերությամբ հոդվածների հրապարակումներին, թե, իբր, «ոստիկանական համակարգում կան դժգոհություններ, և հնարավոր է աշխատանքից ազատման դիմումների շարք սկսվի», ինչպես նաև նշվել է Ոստիկանության «ագրեսիվ վարքագծի, ցուցարարներին ցրելու, ծեծելու» մասին։
«Տեղեկացնում ենք, որ այս լուրն իրականության հետ որևէ աղերս չունեցող, կեղծ տեղեկություն է։
ՆԳՆ ոստիկանությունը հստակ կատարում է և շարունակելու է կատարել բացառապես օրենքով իր առջև դրված խնդիրները, իսկ որոշ խնդրահարույց դեպքերով ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվում են ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ։
Թիրախավորված տեղեկատվական այս գրոհը, ինչի շրջանակում հրապարակվում են բացահայտ սուտ, որոշ դեպքերում նաև ծիծաղելի տեղեկություններ, ուղղորդվում է որոշ շրջանակների կողմից և նպատակ ունի ոչ միայն պառակտում մտցնել ոստիկանական շարքերում, այլև թիրախավորել և վարկաբեկել ՆԳՆ պաշտոնյային։
Կոչ ենք անում՝ կեղծիք տարածելով չդառնալ գործիք որոշ շրջանակների համար, քանի որ սրանով ոչ թե վարկաբեկվում է կառույցը կամ պաշտոնյան, այլ հենց լրատվամիջոցը, որը հրապարակում է բացահայտ սուտ տեղեկություններ»,- ասված է Ոստիկանության տարածած հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իմ 22 տարվա տնից դուրս չեմ գա, ես իմ տունը, իմ հողը չեմ ծախում. կիրանցեցի Խանում Թամրազյան
Կիրանցի բնակչուհի Խանում Թամրազյանի տունը ևս, ըստ պարտադրվող սահմանազատման, անցնում է թշնամուն: «Իմ հարևան Սիմոնյան Մհեր...
Կալանավորվել է Սլովակիայի վարչապետի վրա կրակող անձը
Սլովակիայի քրեական դատարանը կալանավորել է վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձի մեջ մեղադրվող Յուրայ Ցինտուլային, հայտնու...
ՀՀ տարբեր զինկոմիսարիատների մի շարք աշխատակիցներ պատրաստվում են ազատման դիմում գրելու. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ տարբեր զինկոմիսարիատների մի շարք աշխատակիցներ պատրաստվում են ազատման...
Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանա լճի հարավային ափի գետերում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում
Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանա լճի հարավային ափի գետերում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում: Հայտնում է Շրջ...